Twitter-ի օգտատերերը տեսանյութեր են տարածել, որտեղ չինացի տղամարդը կոտրված լվացարանը «վերանորոգում» է չոր լապշայի օգնությամբ:
Բլոգերը չոր լապշան լցնում է ճաքերի մեջ և վրան համեմունքներ ավելացնում: Այնուհետև սոսինձ է լցնում, ցանկալի ձև տալիս և լաքապատում:
Հոլովակների հեղինակը Douyin չինական հավելվածի օգտատերն է՝ Xiubandrng նիկով: Իր տեսանյութերում նա կահույք, երաժշտական գործիքներ և մեքենաներ է վերանորոգում, հաճախ սննդամթերքը որպես ամրացուցիչ օգտագործելով:
Դատելով Xiubandrng տեսանյութերից, նա նաև ձվերը, բլիթներ և ծխախոտ է օգտագործում: Վերանորոգման այս մեթոդը տպավորել է օգտատերերին:
«Սպասեք, մինչև նա կբացի տաք ջուրը և նրա լվացարանը սննդամթերք կդառնա»,- գրել է Lucie_Grayy նիկով օգտատերը: