ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն հայտնել է Միացյալ Նահանգների Վենեսուելայի հետ հաղորդակցությունը դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, ավիահաղորդակցության ժամանակավոր կասեցումը կապված է երկրում առկա անվտանգության սպառնալիքի հետ:
«Ներքին անվտանգության նախարարությունը պահանջում է անհապաղ դադարեցնել քաղավիացիայի բոլոր թռիչքները ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Վենեսուելայի հարցով փակ խորհրդակցություններ է անցկացրել: