Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին բացել է աշխարհի ամենալայն կախովի կամուրջը՝ Նեղոսի վրայով, հաղորդում է AFP-ը:
Կամուրջը, որը հատում է 100000 բնակիչ ունեցող Նեղոսի Վարլա կղզին, մայրուղու առանցքային ուղին է և նախատեսված է խցանումները նվազեցնելու համար:
Կամրջի լայնությունը 67,3 մետր է, իսկ ամենալայն հատվածում յուրաքանչյուր ուղղությամբ 6 գիծ կա:
Գինեսի ռեկորդների գրքի տարածաշրջանային տնօրենը, որը ներկա է եղել կամրջի բացմանը, նշել է, որ այն աշխարհում ամենալայն կախովի կամուրջն է: