Նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան նկարահանվել է Cosmopolitan ռուսական ամսագրի շապիկի համար, հաղորդում է «Սովետսկի սպորտը»:
Նշվում է, որ ամսագրի այդ համարը նվիրված է պարբերականի 25-ամյակին: Նախկին թենիսիստուհին ընտրվել է չորս շապիկներից մեկի համար:
Նկարահանումներին մասնակցել են նաև օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլինան, բալետի պարուհի Նատալյա Օսիպովան և դերասանուհի Օլգա Կուրիլենկոն:
Կուռնիկովան զուգախաղերում երկու անգամ հաղթել է Australian Open-ը՝ շվեյցարացի թենիսիստուհի Մարտինա Հինգիսի հետ: