Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը զարմացրել է ոչ միայն մասնակիցների վառ ելույթներով, այլև անսովոր տեսանյութով, որը ցուցադրվել է բոլոր մասնակիցների ելույթներից հետո։ Հոլովակի հեղինակը իսրաելացի երաժիշտ, կոմպոզիտոր և անիմատոր Օֆիր Կուտիելն է։
Տեսանյութի ստեղծման համար նա դիտել է 200 ժամ Եվրատեսիլ, այլ խոսքով՝ մրցույթի բոլոր եթերները նրա ողջ 63 տարվա պատմության ընթացքում։
3 րոպեանոց հոլովակը կազմված է տարբեր տարիների մրցույթի առանձին հատվածներից։
Մրցույթի հաղորդավար Էրեզ Տալը այդ հոլովակն անվանեց «արվեստի իսկական դրսևորում»։