ԱՄՆ-ում Uber տաքսի ծառայությունը թույլ կտա պատվիրել «լուռ վարորդի»՝ տեղեկացնում է Mash-ը։
««Լուռ ռեժիմ» գործառույթը կուրախացնի բոլոր նրանց, ովքեր հոգնել են անվերջանալի վարորդական պատմություններից։ Այն մասին, որ դա իրենց ժամանակավոր աշխատանքն է, այն մասին, որ նրանք գաղտնի բիզնես ունեն և բազմաթիվ փայլուն գաղափարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «լուռ վարորդ» ծառայությունը կլինի անվճար, բայց միայն պրեմիում ուղեվարձով ուղևորների համար։