Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Քոչարյանը Արցախի իշխանությունների վրա լուրջ խաղաքարտ ունի, որով էլ ճնշում են ՀՀ իշխանություններին

Դատարանն այսօր շարունակել է դռնբաց դատական նիստում քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող միջնորդությունը։ Իսկ երեկվա դատական նիստում ընթերցվել է Արցախի գործող եւ նախկին նախագահների երաշխավորագիրը դատարանին: Նրանք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը չեղարկելու դեպքում նա կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ կմասնակցի գործընթացին լիարժեք: Դատարանն ի պատասխան հիշեցրել է, որ երաշխավորները իրենք պետք է ներկայանան դատական նիստին եւ հավաստեն նույնը մասնակցելով նիստին, միաժամանակ ստանձնելով պատասխանատվություն, որը կարող է լինել ընդհուպ քրեական, եթե պաշտպանյալը խախտի երաշխիքը: Դեռ հայտնի չէ, թե երբ կգան Արցախի երկու նախագահները դատարան, Ռոբերտ Քոչարյանի ազատության համար դատարանին երաշխավորելու: Ընդ որում, պարզ չէ նաև, թե արդյոք այդ երաշխիքը բավարար կլինի դատարանի համար, որպեսզի կայացնի խափանման միջոցի փոփոխության մասին որոշում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և վերլուծաբան Կարպիս Փաշոյանը:

Դատարանն այսօր շարունակել է դռնբաց դատական նիստում քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող միջնորդությունը։ Իսկ երեկվա դատական նիստում ընթերցվել է Արցախի գործող եւ նախկին նախագահների երաշխավորագիրը դատարանին: Նրանք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը չեղարկելու դեպքում նա կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ կմասնակցի գործընթացին լիարժեք: Դատարանն ի պատասխան հիշեցրել է, որ երաշխավորները իրենք պետք է ներկայանան դատական նիստին եւ հավաստեն նույնը մասնակցելով նիստին, միաժամանակ ստանձնելով պատասխանատվություն, որը կարող է լինել ընդհուպ քրեական, եթե պաշտպանյալը խախտի երաշխիքը: Դեռ հայտնի չէ, թե երբ կգան Արցախի երկու նախագահները դատարան, Ռոբերտ Քոչարյանի ազատության համար դատարանին երաշխավորելու: Ընդ որում, պարզ չէ նաև, թե արդյոք այդ երաշխիքը բավարար կլինի դատարանի համար, որպեսզի կայացնի խափանման միջոցի փոփոխության մասին որոշում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, վերլուծաբան Կարպիս Փաշոյանը:

Անդրադառնալով հարցին, թե մեր օրենսդրության համաձայն՝ ովքեր կարող են երաշխավորության հայտ ներկայացնել՝ Լևոն Բարսեղյանը նշեց. «Վստահ եմ՝ այդ երկու անձինք, ովքեր դիմել են երաշխավորության համար, ունեն ՀՀ անձնագրեր, կարող են ասել ՀՀ քաղաքացի ենք, դիմում ենք, այս իմաստով կարող են հայտունակ համարվել, այլ բան է, թե դատարանն ինչպես կդիտարկի: Ես այլ համատեքստում եմ ուզում դիտարկել. որպես արցախցիներ, իրենց ընկերն է, գուցե նաև մանկության ընկերն է, հաց են կիսել իրար հետ, պատերազմ է եղել, իրար հետ են եղել, նրանց մարդկային վերաբերմունքը կարելի է հասկանալ, բայց այն, որ նրանք օգտագործում են պաշտոնեական դիրքը, թեպետ մեկը արդեն նախկին նախագահ է, սա քաղաքական իմաստով վնասելու է ընկալումներին՝ Հայաստան-Արցախ տարաձայնությունների առումով, որոնց վերջին օրերին պարբերաբար ականատես ենք լինում: Դատարանը լուրջ ճնշման տակ է: Երաշխավորության հայտի մերժման համար ավելի ծանրակշիռ հիմք կա, քան թե բավարարելու համար. նկատի ունեմ այն, որ Քոչարյան Ռոբերտը շարունակում է տիրապետել ահռելի լծակների՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ զանազան խմբերի վրա ազդեցության, և ազատության մեջ լինելով՝ նա կարող է խոչընդոտել այս դատաքննության փուլը»:

Կարպիս Փաշոյանն ընդգծեց, որ կլանային փոխհարաբերությունները չպետք է տիրապետող լինեն մեր միջավայրում, պետք է նման մոտեցումներն անմիջապես մերժվեն և դատապարտվեն: «Իմ համոզմամբ՝ այստեղ գերակայողը ոչ թե ընկերական հանգամանքն է, այլ Արցախում ունեցած Քոչարյանի ազդեցությունը նրա ամենակարևոր խաղաղաքարտն է, որը նա ամենավճռական շրջափուլերից մեկում օգտագործեց: Քոչարյանը որոշակի ֆինանսական և քաղաքական ազդեցություն ունի, դա լուրջ խաղաքարտ է, այսպիսով՝ Արցախի երկու նախագահների միջնորդությունը կարելի է դիտարկել որպես զորեղ ճնշում երևանյան իշխանությունների նկատմամբ»,- նշեց վերլուծաբանը:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ պետք է անպայման Նյուրնբերգյան պրոցեսի նման պրոցես ունենալ և քաղաքական գնահատականներ տալ, որ առնվազն այս իշխանությունները չհավակնեն նույնն անել, և ՀՀ իշխանությունների մտքով երբևիցե չանցնի, որ կարելի է ուզուրպացնել իշխանությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում