Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Սառը ցնցուղ» Քոչարյանի գլխին, կարևոր ակնարկ Փաշինյանին․ Վաշինգտոնի ուղերձը

Ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում, այսօր հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։ Նա այսօր հանդես է եկել Հայաստանում իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթով: Դեսպանը մասնավորապես նշել է. «Թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին»։

Նորանշանակ դեսպանի ծրագրային ելույթը, անշուշտ, ուշագրավ է, մանավանդ երբ այն դիտարկում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։

Վաշինգտոնն, ըստ էության, իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, նրա օրակարգին՝ արձանագրելով մեր երկրում ժողովրդավարության ամրությունը։ Սա անուղղակի պատասխան է նախկին համակարգի ներկայացուցիչների պնդումներին, որոնք ամբողջ օրն աղմկում են Հայաստանում ժողովրդավարության իբրև թե նահանջի, կողմնակալ ու քաղաքականապես մոտիվացված դատավարությունների ու նախաքննությունների թեմաներով։

Հարցն ակտուալ է հատկապես վերջին երեք օրերին, երբ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, որի ընթացքում երկրորդ նախագահը խոսել է իր նկատմամբ իբրև թե կողմնակալ վերաբերմունքի մասին։

Դեսպան Թրեյսիի այսօրվա հայտարարությունն իսկական «սառը ցնցուղ» է Քոչարյանի ու նրա աջակիցների համար։ Բանն այն է, որ Քոչարյանի գործը քաղաքականապես մոտիվացված է համարում միայն Մոսկվան, ինչը թեև կարևոր աջակցություն է երկրոդ նախագահի համար, սակայն, մյուս կողմից, նրան ավելի մարգինալ է դարձնում մեր հասարակության ու միջազգային հանրության աչքերում՝ հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի, մեղմ ասած, կասկածելի հեղինակությունն ու քամահրական վերաբերմունքը ժողովրդավարության ու մարդու իրավունքների հանդեպ։

Քոչարյանն իր աջակիցների ակցիայով փորձում է երկու խնդիր լուծել։ Ինքնին հասկանալի է, որ Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղսակցությունը հաստատող բազմաթիվ փաստեր կան, որոնք երկրորդ նախագահին ստիպում են հույսը կտրել արդարադատությունից, ու նա փորձում է խաղարկել «քաղաքացիական բախումների» սցենարը՝ իրավական գործընթացն ապալեգիտիմացնելու նպատակով։ Դրանով է բացատրվում երկրորդ նախագահի աջակիցների ագրեսիվ, ըստ էության՝ ապօրինի վարքագիծը դատարանի դահլիճում ու դրա բակում։

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը փորձում է միջազգային հանրության աչքերում իմիտացիա ստեղծել, թե հասարակության մի ստվար զանգված պաշտպանում է իրեն, այլ խոսքով՝ փորձում է քաղաքական հալածյալի պատմուճանի տակ թաքնվել։

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այսօր, ըստ էության, հասկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը սպասելիքներ չունենա Արևմուտքից, որովհետև «ամուր ժողովրդավարությունը» բացառում է քաղաքական հետապնդումները, սարքովի գործերը, մի խոսքով՝ բոլոր այն երևույթները, որոնք կարող են կապ ունենալ, այսպես կոչված, ընտրովի արդարադատության հետ։

Մյուս կողմից՝ Լին Թրեյսիի խոսքը կարելի է նաև անուղղակի պատասխան համարել Նիկոլ Փաշինյանի վերջին ռուսամետ հարցազրույցներին ու այդ համատեքստում նրա արտահայտած վիճահարույց մտքին, թե Վաշինգտոնն առարկայական վերաբերմունք չի ցուցաբերել թավշյա հեղափոխությանը։ Դեսպանի այսօրվա գնահատականները խոսում են միանգամայն հակառակ պատկերի մասին՝ կասկածի տակ դնելով վարչապետի հայտարարության օբյեկտիվությունը։

Մյուս կողմից՝ ամերիկացի դիվանագետը նրբանկատորեն հասկացնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է «աշխարհագրությամբ ու պատմությամբ»՝ թերևս տողատակով ակնարկելով, որ հեղափոխության արժեքների կապիտալիզացիան մեր երկիրն անխուսափելիորեն հասցնելու է մի հանգրվանի, որտեղ Հայաստանն արժեքներով կապված է լինելու Արևմուտքին։ Այլ խոսքով՝ դեսպանը ձևակերպում է Հայաստանի զարգացման տեսլականը, որում վճռորոշ դեր չի կարող վերապահվել պատմությանը, անցյալին։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարի, թե մեր հեղափոխությունն արժեքային և ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման արդյունք է, միևնույն է՝ հստակ է, որ փոքր ու սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների համար արժեքային ու արտաքին կողմնորոշումները շատ դեպքերում համընկնում են։ Ի վերջո, հնարավոր չէ պատկերացնել դեմոկրատական, հեղափոխական Հայաստանի անվտանգ ու բարեկեցիկ գոյակցությունը եվրասիական ավտորիտար միջավայրում։ Ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի թիմը կանգնելու է լուրջ երկընտրանքի առաջ՝ կա՛մ հեղափոխության արժեքները կապիտալիզացնել արտաքին քաղաքականության մեջ, կա՛մ էլ դրանք խորտակել եվրասիական ճահճում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում