Google որոնողական կայքը «վատ սցենարիստներ» հարցման արդյունքներում սկսել է ներկայացնել «Գահերի խաղը» սերիալի սցենարիստներ Դևիդ Բենիոֆին և Դեն Ուայսին՝ տեղեկացնում է The Verge-ը։
Դրա պատճառը սերիալի երկրպագուների դժգոհությունն է վերջին եթերաշրջանից։
Reddit-ում երկրպագուները առաջարկել են դնել Դևիդ Բենիոֆի և Դեն Ուայսի լուսանկարը «վատ սցենարիստներ» գրությամբ: Մեծ թվով հավանումներ հավաքելու դեպքում պատկերը սկսում է հայտնվել Google որոնման սկզբնամասում։