Հնդկաստանում տղամարդը կերել է 116 մեծ մեխ, բայց չի հիշում այդ մասին՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
43-ամյա տեղի բնակիչ Բհոլու Շանքարան հիվադանոցում է հայտնվել որովայնում սուր ցավերի պատճառով։ Հետազոտությունից հետո պարզվել է, որ տղամարդու ստամոքսում բազմաթիվ մեխեր կան։
Վիրաբույժները վիրահատել են նրան և 116 հատ 5 սմ երկարությամբ մեխ են հանել։ Բացի դրանից հայտնաբերվել են նաև լարերի կտորներ։