Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է՝ Մնացականյանը խոսել է արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին մեկնաբանությունը լրագրողների հետ զրույցում հայ-ադրբեջանական սպասվող հանդիպման մասին տարընթերցվել է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հստակեցնում է, որ խոսքը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, այլ արտգործնախարարների մակարդակով առաջիկա հնարավոր հանդիպման մասին է։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին Բրյուսելում ճեպազրույց էր տվել մի քանի լրատվամիջոցների՝ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասելով, որ ակնկալվում է հանդիպում Վաշինգտոնում, բայց նախ որոշ հարցեր պիտի հստակեցվեն, մասնավորապես՝ հյուրընկալող կողմը պետք է ներկայացնի հանդիպման պայմանները, որոնք պիտի քննարկվեն, համաձայնեցվեն, և դրանից հետո միայն պաշտոնապես կհայտարարվի հանդիպման ժամն ու վայրը։

«Մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն՝ համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք… Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում՝ հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»,- ասել էր նախարարը։

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ սխալ էին ընկալել արտգործնախարարի այս խոսքերը՝ եզրակացնելով, թե առաջիկայում Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բայց արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին է։

«Ինչպես գիտեք՝ համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Եվ նախարարի կողմից ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել հենց այդ հանդիպման հնարավորությանը»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Իրականում դեռ մի քանի շաբաթ առաջ էր հայտնի դարձել այն, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախաձեռնությամբ, և այս տեղեկության աղբյուրը Ադրբեջանի արտգործնախարարն էր։ Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից շատ չանցած Մամեդյարովը հայտարարեց, թե հիմա էլ Միացյալ Նահանգներից են իրեն և իր հայաստանցի գործընկերոջը հրավիրել հանդիպման Վաշինգտոնում, ուր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր անձնական ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության գործում «ճեղքում» ապահովելու համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էլ, իր տված մեկնաբանությամբ չհերքելով նման հանդիպման հնարավորությունը, միաժամանակ կոչ էր արել ադրբեջանական կողմին՝ չխախտել դիվանագիտական էթիկայի նորմերը և ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից, քանի որ ըստ ընդունված պրակտիկայի՝ նմանատիպ հանդիպումների մասին սովորաբար հայտարարվում է համաձայնեցված կարգով։

«Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում տեղի ունենալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:

Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»,- ասել էր Աննա Նաղդալյանը։

Մամեդյարովը, ի դեպ, նախորդ անգամ էլ էր նույն ոճով գործել՝ շտապելով ազդարարել Մոսկվայում Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք բանակցությունների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում