Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու գործող նախագահ Բակո Սահակյանը կներկայանան դատարան։ Այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա խնդրեց ժամանակ տալ, Արցախի նախագահներին՝ դատարան ներկայանալու ուրբաթ օրը` մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին։
«Կխնդրեի դատարանը դիտարկեր նաև նախագահների մասնակցության հնարավորությունը տեսակապի միջոցով` հաշվի առնելով նրանց կարգավիճակը, իրավունքների ու պարտականությունների կատարման առումով»,– ասաց փաստաբանը։
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ օրենքը նախատեսում է, որ անձը պետք է դատարանում ներկա լինի և զգուշացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկարացված կալանքի ժամկետը լրանում է կիրակի օրը։