Լուրեր
Խորհրդարանում կան գործարար պատգամավորներ․ նրանք հավատարմագրային կառավարման են հանձնել իրենց բիզնեսը
  • 18:30
  • 2019-05-15
  • Դիտումներ՝ *

«Ոչ մի բան չի նվազել, վարչապետ Փաշինյանի վարկանիշը և ընդհանրապես նրա գործունեությունը այդ նույն հարցմամբ դրական է գնահատել հարցվածների 84 տոկոսը։ Սա ֆանտաստիկ բարձր ցուցանիշ է։ Վստահ եմ՝ այն տրամադրությունները, որոնք կան բնակչության շրջանում, նրա վարկանիշը և նրա ղեկավարած ուժի վարկանիշը ավելացել է, և այս փուլում երկրի բնակչությունը շատ լուրջ հույսեր է կապում Փաշինյանի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ մենք իրականում ոչ լավ ժառանգություն ենք նախկիններից ժառանգել․ «Բնականաբար, այսօր զգալի խնդիրներ են լուծվում, ցավոք սրտի, այդ գումարների մի մասն արտաքին պարտքի մարմանն է գնում»,-հավելեց նա։

Անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մանդատի գործով քրեական գործ հարուցելու դիմումի մերժմանը՝ պատգամավորը նշեց, որ ՀՔԾ-ի այս որոշումը ընդունել է ի գիտություն․ «Մենք կարող ենք ունենալ ողջամիտ կասկածներ, բայց եթե մենք ապրում ենք իրավական պետությունում, վստահում ենք արդարադատությանը, բնականաբար, արդարադատությունը իրականացող մարմինների գործողությունների հանդեպ նույնպես պետք ունենանք վստահություն»։

  • Դիտումներ՝ *