Կարևոր է, որ նման վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝հարցին ի պատասխան անդրադառնալով «Ամուլսարի» ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ աշխատենք կառավարության հետ՝ բիզնեսի նեդրումների համար նպաստավոր, կանխատեսելի և թափանցիկ միջավայր ձևավորելու համար: Դա կարևոր է ոչ միայն ամերիկյան, այլև միաջզգային ներդրողների համար: «Լիդիանն» այդ ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան: Այժմ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է։ Արդյունքները կարևոր են ու նաև կարևոր է, որ նման վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման», – ասաց Լին Թրեյսին: