Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ոչ միայն Քոչարյանին, եթե անգամ սատանային դատեն, պետք է օրենքի տառից չշեղվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը: Զուգահեռ՝ դատարանի առջև տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ և ի պաշտպանություն երկրորդ նախագահի: Դատարանի դահլիճից դուրս տեղի ունեցող այս իրադարձությունները ի՞նչ խմորումներ, ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ «Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մասնավորապես ասաց. «Այս պահին դժվար է ասել, թե ինչ ազդեցություններ կունենա, որովհետև պետք է հստակ տարանջատել իրավական բաղադրիչը և քաղաքական բաղադրիչը: Քաղաքական բաղադրիչի շուրջ համախմբվում են նաև արցախյան շրջանակի քաղաքական դերակատարները, որը բավականին վտանգավոր գործընթացների կարող է հանգեցնել ոչ թե մի կողմի համար դրական, մյուս կողմի համար՝ բացասական, այլ մենք հստակ պետք է ելնենք մի կանխադրույթից՝ որ Արցախը,- խնդրում եմ սա շատ պաթոսային չընկալել,- Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի խաչմերուկն է, ըստ էության»: «Այս հարցում մենք պետք է լինենք բավականին զգույշ, որ թեկուզ անձի հետ կապված, անկախ նրանից՝ դա կլինի ՀՀ նախկին նախագահ թե որևիցե այլ քաղաքական դերակատար, չպետք է Արցախյան հիմնախնդիրը և արցախյան կոնսուլտացիոն գործընթացները բերենք, փորձենք կապել ներքաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալուն: Այս առումով ես բավականին մեծ վտանգ եմ տեսնում, որովհետև նման խմորումներ կան»,- նշեց նա:

Մեծ անհանգստտություն կա, որ այս դատավարությունը կարող է շատ երկար ձգվել՝ անգամ տարիներ, և ամբողջ մեդիադաշտը այս պահին զբաղված է հենց դրա լուսաբանմամբ, և քաղաքական օրակարգ այսօր թելադրում է հենց Ռոբերտ Քոչարյանի այդ դատավարությունը: Ի՞նչ վտանգներ է սա պարունակում, որովհետև փաստացի ունենք մի իրավիճակ, երբ դատարանը դատավարությունը օգտագործում է քաղաքական հայտարարություններ անելու համար: Մենք սրանով արդյոք չե՞նք ստեղծում մի նոր ուժ՝ կարևոր ուժ, որը կդառնա հիմնական խաղացողը մեր քաղաքական շուկայում: Այս հարցերի կապակցությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց. «Պետք չէ մի գործընթացը խառնել մեկ այլ գործընթացի հետ, և այս գործընթացը բացառապես պետք է քննարկվի իրավական հարթությունում, թեև դա ունի նաև քաղաքական կոմպոնենտ՝ հարցը, այնուամենայնիվ, երկրորդ նախագահին է վերաբերում: Բայց որպեսզի մենք զերծ մնանք հնարավոր բացասական հետևանքների առաջացումից, պետք է քննարկման շրջանակը նեղացնենք բացառապես իրավական գործիքների շրջանակով»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում