Լուրեր
Մենք շատ ենք սիրում խմել մեր երեխաների կենացը, բայց մենք նրանց չենք սիրում. Մեսչյան
  • 16:23
  • 2019-05-15
  • Դիտումներ՝ *

Մենք շատ ենք սիրում խմել մեր երեխաների կենացը, բայց մենք նրանց չենք սիրում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Բայց որտեղի՞ց է սկսվում մեր սերը երեխաների հանդեպ: Ես պատուհանից տեսնում եմ, որ գարաժներով փակված տարածքում, աղբի մոտ երեխաները ֆուտբոլ են խաղում: Սա նշանակում է, որ մենք մեր երեխաներին չենք սիրում: Այս տարի 40 հազար մեքենա է մտել Հայաստան: Հիմա պատկերացրեք, որ այդ 40 հազարի թույլ տայինք ավտոտնակներ կառուցել: Այսինքն մեր երեխաները ոչ թե ֆուտբոլ կխաղային գարաժների արանքում, այլ գարաժների տանիքներին»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *