«Ես ավելի կարևոր եմ համարում Մարտի 1-ի ամբողջական բացահայտումը, իսկ իմ նկատմամբ բռնությունը համարում եմ հազարերորդ կարգի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Նրա խոսքով՝ փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերում որոշիչը այն գումարն է, որ նա ստանում է տվյալ գործը պաշտպանելու համար:
Լրագրողների հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ասելիք չունի՞, Գասպարին պատասխանեց. «Ոչ մի դեպքում, ես նրան ասելիք չունեմ: Իմ կողմից լիազորում եմ իրավապահներին, որպեսզի իմ անունից նրա հետ վարեն այն զրույցը, որը պետք է վարել»:
Մանրամասները՝ տեսանյութում: