Ռոբերտ Քոչարյանի հակառակորդները վստահեցրին, որ նրա աջակիցներին գումար են բաժանում. «Հա տեսել եմ… դոլար էր, թե ինչքան՝ չգիտեմ: Պասպորտներով մեկը մեկին տալիս էր: Թե չէ չգիտենք՝ որ իրենք տվող են, կարո՞ղ ա ընտրությունների ժամանակ չէին տալիս»:
Նրանցից մեկի խոսքով էլ՝ իրենք տեղեկություններ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ոչ միայն գումարով են եկել, այլև եկել են պարտադրված. «Թող ինձ դատի տան, ես դատարանում հիմնավորեմ ու ապացուցեմ իմ ասածը»:
Նրանք նշեցին, որ իրենք եկել են, քանի որ դատական համակարգին չեն վստահում. «Որովհետև նրանք նախորդ ռեժիմի մնացորդներն են: Մենք եկել ենք մեր ձայնը բարձրացնելու, որ դատական համակարգը հանկարծ սխալ որոշում չկայացնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: