Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Անկատար օրենք. Ծառուկյանն ունեցավ ալիբի… Փաշինյանն իր դեմ չհանեց լուրջ ռեսուրսներ ունեցող ընդդիմությանը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը։ «Քաղաքացու որոշումը» դիմել էր գլխավոր դատախազին՝ քննություն անցկացնելու ու քրեական հետապնդում իրականացնելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: ՀՔԾ-ն նշում է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Արդյոք ՀՔԾ-ի այս որոշումն ունի միայն իրավակա՞ն բաղադրիչ՝ մասնագետներն այդքան էլ վստահ չեն։ Տպավորություն է, որ իշխանությունները ներքաղաքական լարված այս փուլում ցանկություն չունեցան իրենց դեմ լարելու խորհրդարանի թվով երկրորդ քաղաքական ուժին։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/619/42/6194203.jpg

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ հարցն ընդհանուր առմամբ ներքաղաքական իրավիճակի և որոշ պայմանավորվածությունների հետ է կապված: «Հիշում եք ՝ժամանակին Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև նույնիսկ հուշագիր ստորագրվեց։ Ըստ իս՝ սա կապված է ժամանակին ձեռք բերված պայմանավորվածությունների ու քաղաքական բալանսը պահելու հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանն ընդգծեց. «Իրավական առումով կան որոշակի նրբություններ, ես դա չէի ցանկանա քննարկել, բայց ես այս միջադեպի ամենաթեժ պահին ասել եմ, որ որևէ հեռանկար չկա։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանին և ոչ էլ Գագիկ Ծառուկյանին դա պետք չէ։ Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանն ու իր կուսակցությունը այս վերջին ամիսների ընթացքում գերամբիցիաներ են դրսևորել, որ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի իշխանությունը վտանգի տակ հայտնվի։ Այդ պարագայում ակտիվացնել բավականին լուրջ ռեսուրսային ընդդիմությանը, ընդ որում՝ թե՛ ֆինանսական, թե՛ կառուցվածքային և թե՛ լրատվական ցանց ունեցող ուժին, քաղաքական ոչ մի հաշվարկի մեջ չի տեղավորվում։ Ըստ իս՝ սրանով է պայմանավորված նման որոշումը»։

Արդյոք սա կապ ունի՞ Մարտի 1-ի գործով մեկնարկած դատավարության հետ՝ այն իմաստով, որ Փաշինյանը չի ցանկանում իր դեմ հանել ԲՀԿ-ին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես դժվարանում եմ ասել, որ հենց Մարտի 1-ի գործի հետ կապ ունի։ Մենք սա պետք է նայենք ընդհանուր ներքաղաքական պայմանավորվածությունների, քաղաքական ուժերի բալանսի պահպանման կոնտեքստում, գուցե ինչ-որ չափով նաև Մարտի 1-ն է այս ամենի մեջ մտնում։ Անիմաստ է նման քայլերի դիմելը թե՛ Ծառուկյանի և թե՛ իշխանության համար։ Ընդ որում՝ Ծառուկյանի համար շատ լավ տարբերակ էր, որ հարցը ստացավ իրավական լուծում. այդպիսով նա նաև ալիբի ձեռք բերեց»։

https://galatv.am/wp-content/uploads/2018/10/armen-vardanyan.jpg

Փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հարցը պետք է դիտարկել իրավական տիրույթում: «Ըստ էության՝ Գագիկ Ծառուկյանը լավ իրավաբաններ ունի, ովքեր կարողացել են օրենքի մեջ սողանցք գտնել։ Նա այնպես է արել, որ իրավական առումով խնդիր չլինի։ Իսկապես այստեղ բաց կա՝ ՀՀ Սահմանադրությամբ ասվում է, որ պատգամավորներն իրավունք չունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, և չի ասվում, որ իրավունք չունեն բիզնես ունենալու։ Նա, օգտվելով այդ սողանցքից, իր բիզնեսները տվել է հավատարմագրային կառավարման ու ֆորմալ առումով չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց բոլորս գիտենք, և նա էլ չի թաքցնում, որ բազմաթիվ բիզնեսների տեր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Մեր զրուցակիցը շարունակեց. «Խնդիրը միայն Հայաստանում չէ, կա Բեռլուսկոնիի օրինակը։ Պետք է այլ մեխանիզմներ գտնել, որովհետև օրենքի տեսանկյունից հնարավոր է շրջանցել այս սահմանափակումը»։

Վարդանյանը հիշեցնում է՝ մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ իշխանական պատգամավոր Ջուլֆալակյանը ևս բիզնես ունի, և ինքն ասաց, որ հանդիպել է սրճարանատիրոջը, որպեսզի վաճառի այն: «Այսինքն՝ նույնիսկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք միգուցե ոչ իրենց անունով, բայց ունեն բիզնեսներ, այսինքն՝ եթե ՀՔԾ-ն գնար այդ քայլին, պետք է անդրադառնար նաև իշխանության ներկայացուցիչներին: Ամբողջ խնդիրը օրենքն է, որն անկատար է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում