Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել, չնայած ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, իսկ նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, պետական գաղտնիքի խնդիր՝ նույնպես։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։