Լուրեր
Արցախում աշխատելու տարիներին Քոչարյանը ապրել է աշխատավարձով, եղել անկաշառ․ Արցախի ԱԺ պատգամավոր
  • 14:40
  • 2019-05-15
  • Դիտումներ՝ *

«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ և մեր համատեղ աշխատանքը որակել եմ բարդ, բայց հաճելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում աշխատած բոլոր տարիներին՝ մինչև 1997թ. փետրվարին ՀՀ վարչապետ նշանակվելը, Ռոբերտ Քոչարյանը եղել է անկաշառ, աշխատավարձով ապրող, մաքսիմալիստ քաղաքական գործիչ: Մեր դիտարկմանը՝ աշխատավարձով ապրող Քոչարյանը, սակայն, Հայաստանում դարձավ միլիոնատեր, Արթուր Թովմասյանն արձագանքեց. «Ի՞նչ է, նախագահի տղաներն իրավունք չունե՞ն բիզնեսով զբաղվելու: Բայց հարցն այն է, և դա պետք է ճշտել՝ դա եղել է օրինակա՞ն դաշտում, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, մեր զրուցակիցն ասաց. «Ես հավատում եմ Հայաստանի արդարադատությանը»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *