Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում նավթի արդյունահանումը մայիսին կարող է ընկնել մինչև 1980-ական թվականների նվազագույն մակարդակը, երբ նավթի արտադրությունը երկրում տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով: Այդ մասին էներգետիկայի միջազգային գործակալությունը գրում Է իր մայիսյան հաշվետվության մեջ:
Ապրիլին Իրանում արդյունահանումն ընկել է օրական 130 հազար բարելով՝ մինչև օրական 2.61 մլն բարել: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ԱՄՆ-ը մայիսից չի երկարացրել իրանական նավթի ներմուծման ժամանակավոր թույլտվությունները, որոնք նոյեմբերին տրվել էին ութ երկրների:
Իրանի նավթի արտահանումն անցյալ տարվա ապրիլի օրական 2.6 մլն բարելից ընթացիկ տարվա ապրիլին ընկել է օրական մինչև 1.3 մլն բարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: