Մենք մեծացնում ենք վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Շատ շուտով, մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն ավելացնել իրենց գործառույթը նրանով, որ իրենք պատասխանատու կլինեն ավտոտնակների, վարձակալությունների երկարացման, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Այն ծավալների համար, որոնցով մենք զբաղվում ենք, այդ աշխատանքները բավականին ժամանակ են խլում մեզանից, կարևոր ծրագրերի համար ուղղակի ժամանակը չի հերիքում»,- նշեց նա: