Լուրեր
Ադրբեջանում շատ ծանր են տանում Արցախի վերադարձը և շարունակելու են բոլոր հնարավոր միջոցներով պայքարել դրա դեմ
  • 12:30
  • 2019-05-15
  • Դիտումներ՝ *

Էլմար Մամեդյարովի հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է պաշտպանվել և պայքարել Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությանը, ըստ որի՝ այնքան էլ ճիշտ չէ պնդումը, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, քանի որ համանախագահները պարբերաբար այցելում են այնտեղ և հանդիպումներ ունենում։

Նա նկատեց, որ օրերս նաև հրադադարի 25-ամյակի առթիվ հայտարարություններ եղան թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, իսկ Ադրբեջանը լուռ էր. «Ադրբեջանը ևս մեկ անգամ Փաշինյանի հայտարարության շրջանակներում շեշտեց, որ ՀՀ վարչապետը չի ցանկանում ընկալել Իլհամ Ալիևի ուղերձը, որ Արցախի վերադարձ չի լինելու։ Ավելին՝ նրանք վերջին շրջանում առանձնակի լռությամբ են մատնում փաստը, որ Արցախը բանակցային գործընթացի մաս է եղել մինչև 1997 թվականը և հրադադարն էլ եռակողմ է եղել։ Ադրբեջանում շատ ծանր են տանում Արցախի վերադարձը և շարունակելու են բոլոր հնարավոր միջոցներով պայքարել դրա դեմ։ Մենք էլ մեր հերթին մեր օրակագն ենք առաջ մղելու»։

  • Դիտումներ՝ *