Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Սենսացիա Մոսկվայից. այդուամենայնիվ, ինչու է Ռուսաստանը պահել երկուսին

Հայաստանի հանրության համար սենսացիա էր, որ Ռուսաստանի իրավապահները ձերբակալեցին Հայաստանում քրեական գործով հետախուզվող ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, ռուսական ՌԲԿ գործակալության հետ զրույցում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա սենսացիան բացատրել էր նրանով, որ Հայաստանում համոզված են, որ Ռուսաստանի իրավապահները իրենց հովանու տակ են վերցնում Հայաստանի նախկին իշխող համակարգի ներկայացուցիչներին: Այդ պատճառով էլ Փաշինյանը սենսացիա է համարել Պողոսյանի ձերբակալությունը՝ ասելով, թե հույս ունի, որ Ռուսաստանի իրավապահները հետագայում էլ ցույց կտան, որ Հայաստանի հանրությունը սխալվում է իրենց հարցում:

Նախ՝ Ռուսաստանը, իհարկե, դեռ միայն կիսով չափ է ցույց տվել, թե ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ այդ հարցում: Որովհետև դեռ պարզ չէ՝ արտահանձնվո՞ւմ է Միհրան Պողոսյանը Հայաստանի իրավապահներին, թե՞ ոչ: Կամ՝ ի՞նչ գին է պահանջելու Ռուսաստանը դրա համար: Բացի դրանից՝ անկասկած է, որ այստեղ խնդիրը իրավապահները չեն, այլ քաղաքական որոշումը: Որովհետև միայն քաղաքական որոշման դեպքում ՌԴ իրավապահները իրենց հովանու տակ կվերցնեին այնպիսի անձանց, ինչպիսիք պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որը նաև մարտիմեկյան գործի քննության նախկին ղեկավար է: Երկու Հարությունյաններն էլ անցնում են մարտիմեկյան գործով, հետհեղափոխական շրջանում: Երկուսն էլ պատսպարվել են Ռուսաստանում:

Սենսացիա որակելով Միհրան Պողոսյանի հանդեպ կայացրած որոշումը՝ վարչապետ Փաշինյանը նկատելիորեն փորձում է ակնարկել երկու Հարությունյանների նկատմամբ որոշման մասին այն համատեքստում, որ Հայաստանի հանրությունը Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի կամ գնահատականի «չափանիշ» կամ «նշաձող» դիտարկում է հենց այդ գործը, ոչ թե Միհրան Պողոսյանի: Կամ, այլ կերպ ասած, Փաշինյանն ակնարկում է, որ չի հաջողվի Միհրան Պողոսյանին վերադարձնելով՝ գոհացնել Հայաստանի հանրությանը և, այսպես ասած, «ինդուլգենցիա» ստանալ երկու Հարությունյանների հարցում, որոնք առանցքային դեր ունեն մարտիմեկյան գործում:

Միաժամանակ, այստեղ է նաև թերևս առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ է Միհրան Պողոսյանի առումով Ռուսաստանը կայացրել նրան առնվազն այս փուլում ձերբակալելու որոշում, իսկ Հարությունյանների հարցում՝ նրանց վերցրել հովանու ներքո: Արդյոք պատճառն այն չէ՞, որ մարտիմեկյան գործում կան իրողություններ, որոնց ամբողջական բացահայտման հեռանկարը Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը դիտարկում է ռիսկային և անցանկալի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Մոսկվան, պատսպարելով Հարությունյաններին, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանո՞ւմ է, թե՞ հանձնում՝ նրա վրա թողնելով ժամանակին Ռուսաստանում չպատսպարվելու «մեղքը», իսկ սեփական «մեղքը» քավելով Պուտինի երկու շնորհավորանքներով և Լազարևյան ակումբով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում