ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի, որովհետև իրանցի ժողովուրդն ընտրել է նրան դիմակայելու ուղին, իսկ դա Վաշինգտոնին կստիպի նահանջել։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին, հաղորդում է Fars գործակալությունը։
«Սակայն այդ դիմակայությունը ռազմական բնույթի չէ»,-հավելել է այաթոլլան՝ ընդգծելով, որ ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն զինված առճակատում չեն ցանկանում։
Նա դա «կամքերի բախում» անվանել։ Այաթոլլա Խամենեիի խոսքով՝ իրանցի ժողովրդի կամքն ավելի ուժեղ է, որովհետև նրանք ապավինել են Աստծուն։