Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չպետք է թույլ տալ, որ Մարտի 1-ի դատավարությունը դառնա ներքաղաքական թիվ 1 օրակարգ

Մարտի 1-ի գործով մեկնարկած դատավարությունն անշուշտ հասարակական-քաղաքական քննարկման թիվ մեկ թեման է։ Առայժմ Քոչարյանի թիմի հակադարձումներն ավելի շատ սոցիալական ցանցերի ֆեյքային հարձակումների տիրույթում են, ինչպես նաև դատարանի դիմաց հավաքված փոքրաթիվ մարդկանց խմբակների, որոնք տարբեր առիթներով ծառայել են նաև նախկին իշխանություններին կամ էլ մերժվել են գործող իշխանությունների կողմից ու հարմար տեղավորվել քոչարյանական ճամբարում։

https://cdn1.img.armeniasputnik.am/images/1467/85/14678590.jpg

Որքան էլ, սակայն, գործող իշխանությունները նշում են, որ հարցը պետք է քննարկել իրավական տիրույթում, ամբողջությամբ քաղաքականությունից զերծ մնալ չի ստացվում։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշում է՝ երբ ասում ենք գործընթացը մաքուր իրավական տիրույթում չէ, ամենևին էլ չի նշանակում, որ իշխանությունները քաղաքական խնդիրներ են լուծում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով հարցը մաքուր իրավական տիրույթում լինել չի կարող: «Մենք արդեն տեսնում ենք, որ այս դատական գործընթացը մի շարք քաղաքական երանգներ է ստանում՝ ինչպես երկրորդ նախագահի աջակիցների, այնպես էլ հակառակ կարծիքն ունեցողների կողմից։ Բավականին ակտիվ քաղաքական գործընթացներ են սպասվում, և հիմա խնդիր է, որ դրանք ամբողջությամբ չփոխարինեն իրավական գործընթացներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հավելեց՝ այժմ լուրջ խնդիր է այն, որ այս դատական գործընթացը չվերածվի ներքաղաքական թիվ մեկ օրակարգի. «Քանի որ գործող իշխանությունների կողմից զարգացման օրակարգ չի ներկայացվում, տեղը դատարկ է, այն կարող է լցվել այս դատական գործընթացով։ Այն կարող է շատ երկար տևել՝ նույնիսկ տարիներ, և չպետք է թույլ տալ, որ այն դառնա ներքաղաքական թիվ մեկ օրակարգ։ Եթե հանկարծ դառնա այդպիսին, ապա ուզենք, թե չուզենք՝ երկրորդ նախագահը կդառնա գործող իշխանությունների հիմնական հակառակորդը, թիվ մեկ մրցակիցը՝ գոնե հասարակության մի զանգվածի մոտ»։

Արմեն Բադալյանը նաև չի բացառում, որ ժամանակի ընթացքում այս դատավարությունը կարող է հասարակության շրջանակներում իր հետաքրքրությունը կորցնել և դառնալ սովորական. «Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների դաշինքին, ապա դեռ հստակ չէ՝ նրանք կմնան մարգինա՞լ տիրույթում, թե՞ հետագայում մեծ ազդեցություն կունենան։ Առաջին նախագահն էլ հեռանալիս իր թիմով մարգինալ էր, հետո շատ պահանջված դարձավ։ Այս պահի դրությամբ նրա աջակիցները չունեն այն ազդեցությունը, որը ցանկալի կլիներ նախկին իշխանությունների համար, բայց միայն այս պահի դրությամբ, և դա կախված է իշխանությունների վարող քաղաքականությունից ու Հայաստանի զարգացման օրակարգից։ Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ մենք զարգացման լուրջ օրակարգեր տեսնենք, այս դատական գործընթացի վրա ուշադրությունն այդչափ չի բևեռվի»։

https://www.tert.am/cache_image/news_images/818/2452567_1/20727300_1428497737240685_1267156883_o-770x510.jpg
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ մեղադրվող Քոչարյանի կողմնակիցները փորձում են իրավիճակը տանել սրման: «Եվ սա ընդամենը հասարակ կոնֆլիկտ է։ Իսկ հետագա զարգացումները կախված են կողմերի կամ հիմնական տեսակետն առաջ տանողների որոշումներից։ Եթե հրահրեն, մյուս կողմն էլ իրեն չկարողանա տիրապետել՝ կվերածվի ծեծկռտուքի, որն ընդհանուր առմամբ խուլիգանության հոդված է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը շարունակեց. «Քաղաքական հետևանքներ չեն լինի, որովհետև հասարակությունն իր պատասխանը վաղուց տվել է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչ եղել է, լավ է եղել, սա քաղաքական շարժման վերածվել չի կարող։ Մարտի 1-ի դեպքերի արդարացումը չի կարող դառնալ ինչ-որ քաղաքական ուժի հենարան։ Այսպես թե այնպես՝ եթե նույնիսկ մեկ պատգամավոր խոսի թեմայի մասին, թեման արդեն քաղաքական է, այսինքն՝ սա պետք է տարանջատել։ Բայց խոսել Մարտի 1-ի մասին դրական ֆոնով կամ փորձել մեղադրել ոչ թե իշխանություններին, այլ այն ժամանակվա ընդդիմությանը՝ դա չի կարող լինել որևէ քաղաքական ուժի հենարան։ Հիմա նույնիսկ ՀՀԿ-ն իրեն նման բան չի կարող թույլ տալ, չեմ պատկերացնում՝ ինչ քաղաքական ուժ պետք է ստեղծվի, որ իրեն նման բան թույլ տա։ Այսինքն՝ խնդիրը քաղաքական չէ, բայց եթե կոնֆլիկտ եղավ, ֆիզիկական ուժի կիրառում՝ դա կլինի խուլիգանություն, ոչ թե քաղաքականության արտացոլում»։

Ըստ նրա՝ այժմ կուսակցությունները վատ վիճակում են, հասարակությունը պատրաստ չէ սոցիալական խնդիրները փոխարինել քաղաքականով ու զբաղվել այդ քաղաքական տարանջատումներով. «Կա՛մ պետությունից են պահանջում, կա՛մ թողնում գնում, ընդդիմադիր որևէ շարժում մեծ հաջողություն ունենալ չի կարող»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում