Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ինչ սև կատու է անցել Լոռու մարզպետի և մարզից ընտրված իշխանական պատգամավորի միջև

«Իմ և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հարաբերությունները շատ լավ են, սովորական աշխատանքային վիճակ է, և պետք չէ ոչինչ փնտրել այստեղ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը։

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Լոռու մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավորական մի քանի գրություններով դիմել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ պահանջելով հիմնավորումներ, հաշվետվություններ՝ կապված տարբեր խնդիրների հետ։ Մասնավորապես, ըստ այդ հրապարակումների՝ Խաչատրյանը կասկածի տակ է առել մարզպետի կողմից պետական միջոցների նպատակային օգտագործումը, վառելիքի ծախսերը, դպրոցական խորհուրդների անդամների նոր կազմը, Վանաձորի քաղաքապետարանի կողմից «Քաղաքացու օրվա» միջոցառման ծախսերի համար հատկացված գումարները:

Արամ խաչատրյանը հորդորեց աշխատանքային պրոցեսը չվերածել իր թիմակցին չվստահելու, նրա գործողությունները կասկածի տակ առնելու պրոցեսի։ «Ընդհանրապես իմ պատգամավորական իրավունքն է ոչ միայն Լոռու մարզպետին, այլև տարբեր գերատեսչությունների դիմել տարբեր հարցերով, ստանալ տեղեկություններ։ Ինչ վերաբերում է Լոռու մարզպետին, ապա այո, ես դիմել եմ իրեն, գրություն եմ ուղարկել մամուլում հրապարակումների հետ կապված՝ սոցհատկացումների, դպրոցների հանձնաժողովների հետ կապված։ Ինչ վրաբերում է Քաղաքացու օրվա միջոցա
ռման ծախսերին, ապա ես նման գրություն չեմ ուղարկել։ Դրա վերաբերյալ ոչինչ չեմ հարցրել»,- ասաց պատգամավորը։

Այսինքն՝ Դուք ձեր թիմակցի գործողությունները կասկածի տակ չե՞ք առնում հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես արդեն ասացի, որ նման գրություններ ուրիշ գերատեսչություններին էլ եմ ուղարկել։ Այնպիսի գրություններ, ինչպիսին ուղարկել եմ Լոռու մարզպետին, որի պատասխանը շուտով կստանամ և կուսումնասիրեմ։ Ինչպես գիտեք օրենսդիրը վերահսկողական ֆունկցիա ունի, որից էլ մենք, ես օգտվում ենք»,, ապա հավելեց. «Ոչ մի անձնական խնդիր չկա, նման բան չկա։ Ոչ մի լարվածություն չկա, նորմալ աշխատանքային պրոցես է։ Ես պարզապես իրականացնում եմ իմ պատգամավորական գործունեությունը»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ մարզպետ Ղուկասյանին երկու մեքենա է ծառայում, որ նա ամիսը 350 լիտր բենզին է դուրս գրել, որով, իբր, ամիսը 35 անգամ գործուղման է գնացել Երեւան, այնինչ օգտագործել է միայն 50 լիտրը, մնացածը յուրացվել է։ Մարզպետը, արդեն իսկ արձագանքելով այդ հրապարակումներին, նշել որ, որ դրանք կեղծիք, ապատեղեկատվություն և հերյուրանք պարունակող են։ Իսկ այդ տեղեկությունները մամուլին փոխանցել էր մարզպետարանի նախկին աշխատակից Հայկ Հակոբյանը, որը մարզպետարանում աշխատած ժամանակ որպես վարորդ սպասարկել է փոխմարզպետ Արամ Խաչատրյանին, որը ներկայումս ԱԺ պատգամավոր է: Թե ինչն է պատճառը, որ Արամ Խաչատրյանի նախկին վարորդը դուրս է եկել մարզպետի դեմ, Խաչատրյանը չասաց՝ կրկնելով, որ ոչ մի խնդիր չկա, ինքը մարզպետի հետ խնդիր չունի և իրենք սովորական աշխատանքային գործընթացի մեջ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում