Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դարձյալ խախտեցին Սերժ Սարգսյանի քաշած գիծը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանում ներկայացրել են Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությունը, որ խափանման միջոցը փոխվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կցուցաբերի պատշաճ վարքագիծ և կներկայանա դատավարությանը: Փաստորեն, Արցախի երկու նախագահները վերահասցեագրել են մայիսի 9-ի Հաղթանակի տոնից առաջ դատախազությանը սխալ հասցեագրված դիմումը: Միաժամանակ ստացվում է, որ Հաղթանակի տոնը «համատեղ նշելու» նրանց փաստարկը ընդամենը զգայական հնարք էր, իսկ խնդիրը իրապես քաղաքական աջակությունն է իրենց ընկեոջը կամ գործընկերոջը: Դա անշուշտ նրանց քաղաքական և մարդկային իրավունքն է, որի առաջին դրսևորումը սակայն դարձավ Հայաստանում և Արցախում հանրային որոշակի գործընթացների պատճառ: Իհարկե ոչ բոլոր դրսևորումներում է, որ դրանք հնարավոր էր գնահատել համարժեք, իսկ մի շարք առումներով էլ ակնառու էր մանիպուլյատիվ բնույթը:

Եվ ըստ այդմ, հարց է առաջանում, թե արդյո՞ք Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ուշադրությանբ չէին արժանացրել առաջին դիմումի «էֆֆեկտը» և դրանում որոշակի ռիսկերն ու վտանգները Հայաստանի և Արցախի ներքին իրավիճակի և հանրային ընկալումների համար: Թե՞ նրանց դիումը ըստ պայմանավորվածության դարձել է արդեն Ռոբերտ Քոչարյանի սեփականությունը և արդեն երկրորդ նախագահն է որոշում՝ թե որ ատյան այն ներկայացնի: Տեղյա՞կ էին Բակո Սահակյանն ու Ղուկասյանը, որ իրենց դիմումը ընթերցվել է դատարանում: Մյուս կողմից, այստեղ բուն հարցն այն է, որ դիմումի հեղինակները իրենց ազդեցությունն օգտագործեն, որպեսզի այն չդառնա Արցախի իշխանության այլ պաշտոնյաների անհամարժեք հայտարարությունների առիթ, ինչպես եղավ Հաղթանակի տոնին ընդառաջ: Այլապես կա տպավորություն, որ երկու նախագահների դիմումը որոշակի կասկածի տեղիք է տալիս Արցախի իշխանության այլ գործիչների շրջանակում, որոնք շտապում են հետ չմնալ գործընթացից և քանի որ չեն կարող որևէ դիմում հղել իրենց հերթին, շտապում են որևէ հայտարարությամբ այսպես ասած մտնել «խաղի» մեջ, խորապես չիմանալով էլ, թե ինչ խաղի մասին կարող է լինել խոսքը: Այդ ամենն էլ իր հերթին շարունակում է հետաքրքիր լինել այն տեսանկյունից, որ ծավալվում է Սերժ Սարգսյանի արցախյան տեղեկատվա-քարոզչական աշխուժության ֆոնին:

Սերժ Սարգսյանը Արցախում է, շրջում է Արցախում, հանդիպում տարբեր շրջանակների հետ, բայց միաժամանակ արել է սակրալ մի հայտարարություն՝ Ազատության լրագրողի հարցին ի պատասխան, նշելով, թե «Հայաստանի ներքաղաքական հարցերի առանչությամբ ինձ հարցեր կտաք Երևանում»: Ու՞մ համար է քաշել այդ գիծը Սերժ Սարգսյանը, մեկնելով Արցախ: Եվ փաստորեն ստացվում է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նրա քաշած գի՞ծն են խախտում, թե՞ ապահովում են գծի ալիբին նախկին իշխող համակարգի ամբողջական տրամաբանության մեջ, Քոչարյանի մասին իրենց դիմումով լեգիտիմացնելով Սերժ Սարգսյանի քաշած գիծը նախկին իշխող համակարգի սեգմենտների շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում