Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Այս քայլով Բակո Սահակյանը իր քաղաքական ապագան դնում է մեղադրյալի ոտքի տակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Վահե Գրիգորյանը:

– Երկու օր է՝ նիստեր են տեղի ունենում, բայց բուն մեղադրանքից ոչինչ չեն խոսում, վաղը նաև երաշխավորության հարցը քննելու նիստերը կսկսվեն, գիտեք՝ Արցախի նախագահը և նախկին նախագահը երաշխավորություն են ներկայացրել դատարան, դրան առանձին կանդրադառնանք, ուզում եմ հարցնել՝ կալանքի վերաբերյալ նիստերն ինչո՞ւ են այսքան ձգձգվում:

– Այս պահին կալանքի հարցն է քննարկվում դատարանում, ըստ էության, մեղադրանքի վերաբերյալ ոչինչ չենք լսում, որովհետև սա այն ընթացակարգը չէ, որտեղ մեղադրանքի քննարկումը, վիճարկումը պետք է լսենք: Բայց ես կարծում եմ, որ մեղադրյալ Քոչարյանի պաշտպանական կողմը կալանքի հարցը ավելի շատ հակում է դեպի մեղադրանքի քննարկում, սա ոչ անհրաժեշտ գործողություն է… Հիմա դատարանը պետք է քննի անձի առնչակցությունը իրեն առաջադրված մեղադրանքին, այսինքն՝ արդյո՞ք մեղադրանքն առնչվում է անձին և արդյո՞ք այդ անձը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արարքը: Եվ երկրորդ՝ պետք է քննի երեք հնարավոր ռիսկերից որևէ մեկի առկայությունը՝ քննությունից թաքնվելու, քննությունը խոչընդոտելու և այլ հանցագործություններ կատարելու ռիսկը: Մենք գտնում ենք, որ քննությունը խոչընդոտելու ռիսկը շատ մեծ է:

– Իսկ Արցախի պաշտոնյաները երաշխավորություն են վերցնում, որ այդ ռիսկը չկա, հիմա ինչպե՞ս վարվել:

– Լրացնեմ նախորդ հարցի պատասխանը և կանդրադառնամ այս հարցին: Կալանքի գործով լսումները ձգձգում են, պաշտպանական կողմը մանրամասն փաստարկներ է ներկայացնում, ինչն իր աշխատանքն է, և այդ ամենը, ամենայն հավանականությամբ, ներկայացվում է մեղադրյալ Քոչարյանի կողմից նախանշված պաշտպանական ստրատեգիայի շրջանակում: Ինչու է այս ամենը ձգձգվում: Սա պաշտպանական բավականին տարածված պրակտիկա է. մեղադրյալ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է 2019թ. մայիսի 19-ին, և ոչ անհրաժեշտ տարբեր թեմաների վերաբերյալ քննության իրականացումը տեղի է ունենում ժամանակը ձգձգելու համար… Եթե պաշտպանական կողմը համոզված է, որ կալանքի հիմքեր կամ պայմաններ չկան, և մեղադրյալ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ձգձգելը: Պաշտպանները կարող են հակիրճ ներկայացնել փաստարկները, բայց ձգձգում են…

– Անդրադառնանք երաշխավորությանը. երաշխավորությունը քաղաքական ազդեցությո՞ւն է դատական պրոցեսի վրա:

– Նախ՝ անձնական երաշխավորությունը անձի՝ դատարանի առջև կանգնելու, ազատազրկման հետ կապ չունեցող երաշխիքներից մեկն է, և անձնական երաշխավորություն ստանձնող անձը՝ կոնկրետ այս դեպքում Արցախից երկու բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և նախագահ Բակո Սահակյանը գրավոր անձնական երաշխավորություն են ստանձնել մեղադրյալ Քոչարյանի բարեվարքությունն ապահովելու և նրա կողմից երաշխավորությամբ ստանձնած պարտավորություններով նախատեսված իր դատավարական պարտականությունները կատարելու համար: ՀՀ ՔՕ-ով նախատեսված է երաշխավորություն ստանձնողի համար քրեական պատասխանատվություն, եթե նա երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունները չարամտորեն չի կատարում: Մենք գործ ունենք իրավաբանորեն անիրականանալի պարտավորության հետ: Չեմ ցանկանում քննարկել Ա. Ղուկասյանի դեպքը, նա քաղաքացի է, իր որոշումն է, բայց Բակո Սահակյանը պետական պարտականություններով ծանրաբեռնված Արցախի բարձրաստիճան պաշտոնյա է, ընտրվել է՝ Արցախի ժողովրդի շահերը, Արցախի և Հայաստանի պետական շահերը պաշտպանելու համար: Նա պարտավորություններ է ստանձնում մի անձի նկատմամբ, որն առանձնապես ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, այն էլ այնպիսի հանցագործություն, որը բնույթով և մեծ մասով քաղաքական կոմպոնենտ ունի՝ ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, նրա՝ այդպիսի անձի նկատմամբ անձնական երաշխավորություն ստանձնելը հայաստանյան դատարանի առջև, ոչ այլ ինչ է, քան իր հետագա հարաբերությունները՝ նաև պետական մակարդակով, տանել դնել այն անձի ոտքերի տակ, ով այս պահի դրությամբ մեղադրյալ է… Ի՞նչ կլինի, եթե հանկարծ որևէ խնդիր լինի հետագայում: Հայաստանի իրավապահները պետք է Արցախի ընտրյալ բարձրաստիճան պետական պաշտոնյային պատասխանատվությա՞ն ենթարկեն կամ ամեն դեպքում, եթե անգամ չարակամություն չլինի, հետապնդում է լինելու, և ի՞նչ է ստացվելու՝ Արցախի ամենաբարձրաստիճան պաշտոնյան հայաստանյան քրեական գործով որպես ֆիգուրանտ է անցնելու. ի՞նչ քաղաքական հնչեղություն կունենա դա առհասարակ:

– Սա կարելի՞ է դիտարկել որպես զուտ բարոյական աջակցություն:

– Ես կգնահատեի զուտ որպես բարոյական աջակցություն, եթե Բակո Սահակյանը չներկայանար դատարան և չհաստատեր իր երաշխավորությունը: Արցախի բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից նման երաշխավորության ներկայացումը հայաստանյան դատարանին արդյո՞ք նշանակում է, որ նա վերապահումներ ունի հայաստանյան արդարադատության համակարգի ֆունկցիոնալ արդյունավետության վերաբերյալ: Չեմ հասկանում՝ ինչ շահագրգռվածությամբ պետք է շարունակվի այս գիծը: Եթե խորհրդակցելուց, որևէ մեկի հետ խնդիրը քննարկելուց հետո Բակո Սահակյանը շարունակի պնդել իր դիրքորոշումը անձնական երաշխավորություն ստանձնելու վերաբերյալ, հուսով եմ, որ հայաստանյան որևէ դատավոր այդ երաշխավորությունը չի բավարարելու, անմիջապես մերժելու է, և սխալված չի լինի, եթե կտրուկ արտահայտություններով մերժի: Վաղուց արդեն ժամանակն է, որ եթե մարդիկ չեն հասկանում, «դուզ» խոսք ասվի նրանց: Սա մի գործ է, որը վերաբերում է տասը սպանված և հարյուրավոր վնասվածքներ ստացած մարդկանց, այս գործում քննվող հանգամանքների հետևանքով հարյուրավոր մարդիկ բանտերում են պահվել, և դեռ նրանց հարցերն են քննարկվելու: Այս պայմաններում գալ և ներկայացնել երաշխավորություն և համարել, որ սովորական թղթի կտոր է, և սովորական գործ է, որտեղ մարդիկ կարող են իրենց անձնական նախասիրություններին գերապատվություն տալ պետական շահի նկատմամբ, չեմ կարծում, որ տեղին է: Հուսով եմ՝ Բակո Սահակյանը այս ամենը արել է՝ ամենևին էլ այսպիսի հետևանքների հավանականություն ստեղծելու նպատակ չունենալով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում