Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Հնարավոր է շոկեր ապրենք. Քոչարյանի դատավարությունը ուղերձ է այս և հաջորդ իշխանություններին

ՀՔԾ-ն մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը։ Քննիչի կողմից քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

«Առաջին լրատվական»-ի հետ նշյալ թեմաների տիրույթում քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը և վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Ռ. Մեհրաբյանի կարծիքով՝  Գագիկ Ծառուկյանի հետ կապված ՀՔԾ-ի որոշումը սպասելի էր. «Ըստ էության, Հայաստանում, այնուամենայնիվ, խնդիրը մնում է բաց, որ չպետք է բիզնեսը և քաղաքականությունը համատեղվեն մեկ անձի կամ մեկ շահագրգիռ խմբի շրջանակներում: Չեմ կարծում, որ հարցը իրավական հարթության վրա է, հարցը քաղաքական հասարակական հարթության վրա է»:

Հ. Բադալյանի դիտարկմամբ՝ Գագիկ Ծառուկյանը, 2006թ. ներքաշվելով քաղաքական գործընթացի մեջ, հայտնվել է մի միջավայրում, որն իրենը չէ, և ինքը խոցելի է անգամ յուրայինների տեսանկյունից. «Նրա միջոցով քաղաքական մակերևույթի վրա մնում են տարբեր սեգմենտներ, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը»: Գ. Աբրահամյանը հավելեց, որ խնդիրը համակարգային է, և Գ. Ծառուկյանն այսօր անհրաժեշտություն չունի լինելու ԱԺ-ում, նա շատ ավելի մեծ արժեք է ստեղծում բիզնեսում:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեկնարկած դատավարությանը՝ Ռ. Մեհրաբյանը նշեց, որ սադրիչ գործողությունների ռիսկեր կան. «Առկա է ճնշում գործադրելու փորձ դատարանի, դատական պրոցեսի ֆիգուրանտների վրա, ճնշում գործադրելու փորձ հասարակության, պետության վրա, այդ թվում նաև տարբեր քաղաքական սուբյեկտների շուրթերով կամ ձեռքերով, ընդ որում՝ նաև դրսից… Շատ վտանգավոր հռետորաբանություն է, այս ամենը վկայում է ոչ շիտակ մարդկանց կողմից գեներացվող ստորջրյա հոսանքների մասին»: Քաղաքագետն ընդգծեց, որ դատական գործընթացը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին ազդեցությունից:

Գ. Աբրահամյանը կարևորեց, որ դատավարությունը մնա իրավական դաշտում, քանի որ ամեն ինչ արվում է այն քաղաքական ճնշումների ոլորտ բերելու համար: «Այս դատավարությունը ուղերձ է ներկա և հաջորդ իշխանություններին, որ նման քայլը, նման ճնշումը, բռնությունը հասարակության նկատմամբ անընդունելի է»: Պատգամավորը նաև հավելեց. «Այս դատավարության ընթացքում հնարավոր է շոկեր ապրենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում