Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները հարված են հասցրել նավթամուղերից մեկին: Դա հետևում է արաբական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունից:
Ենթադրվում է, որ գրոհը ձեռնարկվել է եմենցի հուսի-խռովարարարների կողմից: Սաուդյան կողմի տվյալներով՝ դրանում գործի է դրվել յոթ անօդաչու թռչող ապարատ: Հարձակման ենթարկված խողովակաշարն Արևելյան նահանգի հանքավայրերից հումքը մատակարարում է արևմտյան ափի նավահանգիստ:
Սաուդյան Արաբիայի Aramco պետական նավթընկերությունը վնասի գնահատման և նորոգման համար դադարեցրել է նավթի մատուցումը խողովակաշարին և կատարվածն անվանել է «վախկոտ հարձակում, ահաբեկչական գործողություն և դիվերսիա»: