Ոչ ոք իրավունք չունի հայտարարելու, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է՝ մինչև բոլոր մահերը պարզված չլինեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Ի դեպ, մենք քչերից ենք, որ պնդում ենք, որ զոհվածների մահանալու հանգամանքները այնպայման պետք է քննել: Եվ ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է՝ մինչև բոլոր մահերը պարզված չլինեն»,- ասաց նա։