Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա փոխանցեց, որ ՀՔԾ քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, «Քաղաղացու որոշում» կուսակցությունը նախ դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով զրկել Ծառուկյանին մանդատից և ներկայացրել էր վերջինիս հարցազրույցից հատվածներ, փաստեր, որոնք, ըստ ՔՈ-ի, հիմնավորում էին, որ Ծառուկյանն անձամբ է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կուսակցության դիմումը Գլխավոր դատախազությունը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ էլ մերժվել է