Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Գրիգորի Մարտիրոսյանը ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և խորհրդական Լևոն Մարգարյանը։

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը կարևորել է հանրության հետ պարզ և թափանցիկ աշխատելու համար տեղեկատվական դաշտում նոր գործիքակազմով ու նոր հարթակներով ընթանալու առաջնահերթությունը, մասնավորապես՝ կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Մովսիսյանը ներկայացրել է Արցախ ժամանելու հիմնական նպատակները, ինչպես նաև փոխգործակցության խորացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների լայն շրջանակը: Նա նշել է, որ իրենք պատրաստ են ՊՈԱԿ-ին կից նորաբաց «Օրբելի» հետազոտական կենտրոնի փորձագիտական ներուժը ներդնել տարբեր ուղղություններով Արցախի համար և Արցախում ուսումնասիրություններ կատարելուն:

Հանդիպման վերջում զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել հեռահաղորդակցության հասանելիության և արցախյան հեռուստատեսության ու ռադիոյի տեխնիկական ու ծրագրային վերազինման անհրաժեշտության խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում