Thursday, 28 10 2021
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են և ապացուցման կարիք չունեն. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը РБК հեռուստաալիքին
14:15
Չինաստանից սպառնալիքն աճում Է օրեցօր. Տայվանի ղեկավար
Ընտանիքի անդամներին հիշատակելը ընդունելի չէ․ Վարդևանյանը՝ Ալեքսանյանին
Երուսաղէմի Սրբոց Հակոբեանց միաբանութիւնը իր անհամաձայնութիւնն է յայտնում «Կովերի պարտէզի» վերաբերեալ ստորագրուած համաձայնագրի առթիւ
Ինձ համար պատմական հնարավորություն է մասնակցել ՀՀ ապագայի կերտմանը․ Արման Սարգսյան
Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը
ՄԻՊ քննդատական արձագանքի համար հիմքեր են եղել․ պաշտպանության փոխնախարար
Ունենք կարգավորում անօդաչուների հետ կապված․ Բագրատյանը՝ պաշտպանության փոխնախարարին
Երևանում բախվել են Honda Elysion-ն ու Honda CRV-ն, վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Գեղարքունիքում լարված իրավիճակ է, ինչ է տեղի ունենում սահմանին․ պարզաբանում է պաշտպանության փոխնախարարը
«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները կփակվեն. Հայաստանում ՔԿՀ-ները հանցագործ արտադրող ձեռնարկություններ են
13:31
Հակամարտությունների պատճառով աշխարհում փախստականների թիվը հասել Է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ
Ուշագրավ ընտրություններ Վրաստանում․ իշխանությունը ձգտելու է Սաակաշվիլու հարցը վերջնականապես «փակել»
Մի փորձեք Առուշանյանի հաղթանակը ԱԺ-ում կապիտալիզացնել․ գնացեք ձեր դեմքով մասնակցեք․ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Դելտա շտամն ագրեսիվորեն ազդում է նաև հղիների վրա․ Անահիտ Ավանեսյան
Արտաշես Թումանյանի համար Թեհրանում հրաժեշտի միջոցառում է կազմակերպվել
Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է․ ԱԽ քարտուղար
Մալթան, Սինգապուրը, Կապանն ու Գորիսը․ ԱԺ-ում «քարոզարշավ» է
Դժվար է Սինգապուրը կապել Կապանում տեղի ունեցող ընտրությունների հետ․ Արծվիկ Մինասյան
13:08
Լուկաս Սելարայանի ֆանտաստիկ գոլը
Ռոբերտ Քոչարյանի նկարը եթե նույնիսկ «Ռեալ Մադրիդի» շապիկին դրվի, այդ թիմը չի հաղթի․ Ալեքսանյան
«Հայաստան» դաշինքը մտածելու տեղ ունի՝ ինչու ՏԻՄ ընտրություններին իրենց անունով չեն մասնակցում
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ
ՌԴ գլխավոր շտաբում կարող են լինել տարբեր քարտեզներ. չի կարելի որոշում կայացնել առանց քարտեզները ուսումնասիրելու
Վիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է. Փաշինյան
Ընտրեք ՔՊ թեկնածուներին, բացատրեմ ինչու․ ՔՊ պատգամավոր
Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ․ հերթական ֆինանսական աջակցությունը Արցախին
Համայնքի անունը չասեմ. փորձել ենք գտնել բարձրագույն կրթություն ունեցող անձ, չենք գտել
Պատրաստ ենք քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը․ երկուստեք դրական ազդակներ կան. ԱԽ քարտուղար
Պապիկյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ

Վրացի ամուսինները դաժանորեն սպանել են երիտասարդին և երևանաբնակ բժշկուհուն. ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև`սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մարտիրոսյանի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին, և վերջիններիս ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան: Քննությամբ պարզվել է, որ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ՝ արժանանալով Ժ.Մարտիրոսյանի դիտողությանը: Վիճաբանությունից հետո երրորդ ուղևորը Սևանի թերակղզում դուրս է եկել ավտոմեքենայից ու հեռացել:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ամուսինները, շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին. ամուսինը, նստելով գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստելով գլխի հետնամասում, քարերով հարվածներ են հասցրել գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որից հետո վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին:

Այդ ընթացքում վրացի ամուսիններին լքած վերջիններիս ընկերը վերադարձել է ավտոմեքենայի մոտ և ականատես եղել երիտասարդի սպանությանը:

Երեքով միասին վերադառնալով Երևան՝ ամուսինները լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երևանի առևտրի կենտրոններից մեկում վաճառել երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:

Հիշեցնենք, որ բացի Ժ.Մարտիրոսյանի սպանությունից, նախաքննության ընթացքում բացահայտվել էր վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ սպանություն ևս:

Հունվարի 15-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Պարզվել էր, որ կինը դարձել է սպանության զոհ:

Նախաքննության ընթացքում պարզվել են կնոջ սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես՝ վրացի ամուսինները ՀՀ-ում իրենց ծանոթների միջոցով ծանոթացել են Ա.Ալեքսանյանի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան, իբր առողջական խնդիրների լուծելու համար, մտերմացել նրա հետ և տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա և արծաթյա զարդեր ունի՝ ծրագրել են հափշտակել դրանք:

Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Ա.Ալեքսանյանին, միասին ընթրել են, օգտագործել ոգելից խմիչք, որի ընթացքում տղամարդը, տարեց կնոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով պահել բերանը, որպեսզի չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել և որպեսզի կոտրի Ա.Ալեքսանյանի դիմադրությունը, կնոջը հրահանգել է բռնել տարեց կնոջ տքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, պառկեցրել անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջիններիս ընկերոջը՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում