Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վիտալի Բալասանյանին խորհուրդ եմ տալիս լռել, որովհետև ինքը խոսում է իրավիճակին ոչ համարժեք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

– Պարոն Բադասյան, տեսակետ կա, որ Քոչարյանն ու Սարգսյանը փորձում են իշխանության գալ Արցախում։ Որքանո՞վ է դա հնարավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում նրանք անթաքույց աջակցություն են ստանում Արցախի իշխանություններից։

 – Չգիտեմ, թե նրանք ինչ պլաններ ունեն, բայց եթե նույնիսկ ցանկանան գործունեություն ծավալել, ես կարծում եմ՝ չկա այդպիսի գործունեության ձև։ Ընդհանրապես մեր հայկական պրակտիկայում կա, որ նախորդ մերժվածը հաջորդիվ փորձում է ժողովրդական աջակցություն ստանալ, բայց քանի որ նա հեղափոխությամբ է մերժվել, ոչ թե իշխանափոխությամբ, հնարավոր չէ ստանալ աջակցություն։ Ժողովուրդը հավատում է իր ուժերին և կարող է մերժել։ Ամբողջ ազգն է մերժել, և Արցախը բացառություն չէ։ Անշուշտ, նրանք կունենան այստեղ կողմնակիցներ, բայց կողմնակիցներ ունենալը դեռևս ժողովրդի կողմից աջակցություն ստանալ չէ։ Ավելին, նրանք իրավունք չունեն առաջադրվելու, երկրորդ՝ եթե ունենային էլ, նրանք որևէ շանս չունեն։  Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների աջակցությանը, պետք է նշենք, որ Արցախի իշխանություններն էլ չունեն աջակցություն ժողովրդի մոտ։

– Այսինքն՝ եթե Բակո Սահակյանը որոշեր առաջադրվել, շանս չէ՞ր ունենա ընտրվելու։

– Իհարկե, ոչ։

– Քոչարյանը հայտարարում է, որ ընդդիմադիր բևեռ է ձևավորվում ներկա իշխանությունների դեմ, և ինքը միանում է այդ բևեռին։ Ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ նրանք որևէ շանս ունե՞ն։

– Իրենք ընդամենը պաշտպանվում են։ Եվ իրենց շրջապատից բացի՝ ուրիշ ոչ մի պայքարող չկա։ Իրենք բարոյական իրավունք չունեն խոսելու ներկա իշխանությունների սխալներից, թերացումներից և այլն։ Ընդհակառակը՝ եթե իրենք փորձում են որևէ օբյեկտիվ թերացում մատնանշել, ապա տեսնում են, թե ինչպես է ժողովուրդը հարձակվում նրանց վրա։ Ես խոսում եմ իշխանությունների թերացումներից, բայց ժողովուրդը չի հարձակվում ինձ վրա, ընդհակառակը՝ եթե կան մարդիկ, որոնք համաձայն չեն, առանձին  նամակով գրում են, թե՝ մի ուրախացրեք թշնամիներին, թշնամի ասելով՝ նկատի ունեն ձեր նշած մարդկանց։ Նրանք գիտեն, որ ես, առանց հետին մտքի, ոչ թե փորձում եմ փնովել իշխանություններին, այլ ցանկանում եմ, որ իմ մատնանշած խնդիրներն ուղղեն։ Իրենք եթե նույնիսկ օբյեկտիվ մի թերություն  մատնանշում են, ժողովուրդը դա չի ընդունում, նրանք ժողովրդի մոտ չունեն որևէ աջակցություն։

– Վիտալի Բալասանյանը բաց տեքստով է մեղադրում ՀՀ իշխանություններին։ Նա առաջադրվելու է առաջիկա ընտրություններին։ Եթե նա ընտրվի, արդյոք Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում հակասությունները չե՞ն խորանա։

– Լրջագույն վտանգ չի ստեղծում, քանի որ ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է։ Եվ ես, օգտվելով առիթից, Վիտալի Բալասանյանին խորհուրդ եմ տալիս լռել, որովհետև  երբ ինքը խոսում է, խոսում է իրավիճակին ոչ համարժեք։ Ես նրան  խորհուրդ կտամ ընդհանրապես վերանայել իր հայացքները, գաղափարները, մտքերը կշռադատել, նոր արտահայտել։

– Վլադիմիր Կարապետյան-Վիտալի Բալասանյան հեռահար կշտամբանքներն ինչի՞ կհանգեցնեն։

– Վլադիմիր Կարապետյանը երևի թե պետք չէ, որ արտահայտվի։ Գիտեք ինչու է Վիտալի Բալասանյանը Վլադիմիր Կարապետյանին այդքան կոշտ պատասխանել։ Ամբողջ հարցն այն է, որ Վիտալի Բալասանյանը ուզում է մի բան ասել, բայց ասում է մեկ այլ բան։ Վլադիմիր Կարապետյանը միշտ եղել է ՀԱԿ անդամ և միշտ եղել է կողմնակից «տարածքներ խաղաղության դիմաց»-ին։ ՀԱԿ-ն այսպիսի իմիջ ունի Արցախում, և սա վատ իմիջ է։ Եվ նրա՝ այդ պաշտոնում հայտնվելը երևի Վիտալի Բալասանյանի համար տարակուսանք է առաջացրել, և կարծում եմ՝ դրանով է պայմանավորված կոշտ արտահայտումը։ Իսկ Վլադիմիր Կարապետյանը նախ պետք է իր տեսակետները վերանայի և նոր խոսի կամ պետք է ընդհանրապես չխոսեր։

– Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Ի՞նչ եք կարծում՝ ամբողջական բացահայտման ականատես կլինե՞նք։

– Ես կարծում եմ՝ Մարտի մեկի քննությունը Ռոբերտ Քոչարյանի մասով շատ քիչ է, օրինակ՝  ես շատ կուզեի, որ մի օր էլ լինի դատավարություն Պողոս Պողոսյանի սպանության գործով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի կինը և ընտանիքը զգան, թե ինչ ցավ է ապրել այն մարդը, որին սպանել է Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ հրահանգել է սպանել։ Ես ուզում եմ, որ բոլոր այն ընտանիքները, որոնց սպանել է Ռոբերտ Քոչարյանը, նրանց բոլորի դատավարությունը լիներ, բոլորը գային, և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները հարցազրույց տային և խոսեին ոչ թե նրա անմեղության մասին, այլ գլուխները կախ ամաչեին այդ մարդկանց աչքերի մեջ նայել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում