«Ռոբերտ Քոչարյանը հանցագործություն է գործել, և նա պետք է պատժվի ամենախիստ պատժով. նա հանցանք է գործել ամբողջ հայության հանդեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողներից մեկը:
Նա, ներկայացնելով Արմեն Մինասյան անուն-ազգանվամբ մարդու լուսանկարը, ասաց. «Այդ մարդը եկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ և ասում էր, թե վերջին 20-25 տարիներին իշխանությունները Հայաստանը թալանեցին և ժողովրդին դարձրին ստրուկ: Պարզվեց, որ նա ցանկանում է գործադիր մարմնում պաշտոն ստանալ, բայց քանի որ իրեն պաշտոն չառաջարկվեց, ինքը դարձավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը: Հիմա ես շատ հիմնավոր պատճառ ունեմ մտածելու, որ ինքը ծախված է»:
Մեր զրուցակիցների խոսքով՝ այն նույն մարդիկ, ովքեր իրենց «ծառայություններն» էին ուզում մատուցել հեղափոխությանը և «աջակցել», հիմա նույն թիմով աջակցում են Ռոբերտ Քոչարյանին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: