«Մամուլի հետ սուրճ» հաղորդման մայիսի 14-ի հյուրը «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Մարտի 1-ի գործով դատավարությանը և նշեց.«Հետաքրքիր է՝ արդյոք մեր դատական իշխանությունն ի վիճակի է այսքան կապանքների տակ լինելուց հետո ինքնուրույն գործունեություն ծավալել։ Այս գործը շատ առումներով լակմուսի թուղթ է լինելու»։
Նելլի Գրիգորյանի խոսքերով՝ դեռ ավելի հետաքրքիր միջադեպերի ականտես կլինենք.«Հուսանք որ կկարողանանք խուսափել ցավալի միջադեպերից, հուսամ ողջախոհությունն, այդուհանդերձ, կհաղթի»։
Նրա խոսքերով՝ երկրորդ նախագահը հասարակության շրջանակներում այնքան էլ սիրված և սպասված անձ չէ և դա իր լուրջ պատճառներն ունի։