«Մենք այստեղ ենք հավաքվել՝ ցույց տալու համար, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փոքրաթիվ են: Մենք եկել ենք ցույց տալու, որ Ռոբերտ Քոչարյանին ծափ չտվողների քանակն ավելի մեծ է, իսկ նրա կողմնակիցները մի քանի մարդիկ են, ովքեր որոշակի օժանդակության դիմաց կազմակերպում են այս ամենը»,- դատարանի դիմաց հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի հակառակորդները՝ հավելելով, որ իրենք եկել են իրենց արած հեղափոխությանը տեր կանգնելու:
Նրանց խոսքով՝ իրենց միակ պահանջն այն է, որ իրենց թույլ տրվի մասնակցել դատական նիստին: Նրանք նաև նշեցին. «Այո՛, Քոչարյանը հերոս է՝ հերոս է մարդասպանության, հերոս է մարդ ծեծելու, հերոս է մարդկանց կորցնելու, հերոս է քինախնդրության»:
Ինչպես հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի հակառակորդները՝ հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արհեստականորեն անջրպետ գցեցին Արցախի ու Հայաստանի միջև:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: