Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Պատերազմին մասնակցությունը չի կարող լուրջ պատճառ լինել իրավական պատասխանատվությունից խուսափելու համար

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ակտիվիստներն ու վերլուծաբանները այդպես էլ չկարողացան հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմին մասնակցությունը չի կարող լուրջ պատճառ լինել իրավական պատասխանատվությունից խուսափելու համար: Պատերազմի մասնակիցների արյունը կապույտ չէ, և բոլորը հավասար են օրենքի առջև։ Անշուշտ նրանք հասկանում են այս ամենը, պարզապես էժանագին հայրենասիրական մանիպուլյացիաների միջոցով փորձում են մոլորեցնել ժողովրդին։

Ընդհանրապես նշանակություն չունի, թե ինչ ներդրում ունի Քոչարյանը պատերազմում, միևնույն է՝ նա պետք է պատասխան տա օրենքի առջև, նույնիսկ եթե մասնակցած լինի 20-րդ դարի երկրորդ կեսի բոլոր հնարավոր պատերազմներին:

Հեղափոխությունից առաջ իշխանական վերլուծաբանները հաճախ էին Հայաստանը համեմատում Իսրայելի հետ՝ վերջինիս պրակտիկան դիտարկելով հայկական միջավայրում կիրառելի ու ընդօրինակման արժանի: Ընդհանրապես ես խիստ կասկածում եմ, որ Իսրայելի պրակտիկան կարող է կիրառական լինել Հայաստանում, քանզի համոզված եմ, որ ՀՀ-ն ունի զարգացման իր առանձնահատուկ ճանապարհը, որը բնորոշ է միայն իրեն: Բայց, վերադառնալով բուն թեմային, շեշտադրենք այն հանգամանքը, որ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կողմնակիցները փաստորեն Իսրայելի հետ համեմատության եզրեր են փնտրում միայն իրենց համար ձեռնտու դեպքերում:

Օրինակ՝ 2014 թ. Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ավելացնենք նաև, որ Իսրայելի ներկայիս վարչապետը նույնպես պարբերաբար կոռուպցիոն սկանդալների կիզակետում է հայտնվում: Մասնավորապես՝ երկրի ոստիկանությունը պարբերաբար ինչ-որ փաստեր է ներկայացնում Բենիամին Նեթանյահուի դեմ, իբրև թե վերջինս ներգրավված է տարատեսակ կոռուպցիոն գործարքների մեջ: Այսպիսի օրինակները բազմաթիվ են ու վկայությունն են այն պարզ իրողության, որ Իսրայելում բոլորը հավասար են օրենքի առջև: Եվ դրանից ամենևին էլ չի կարելի ենթադրել, թե երկրի առաջին դեմքերին իրավական պատասխանատվության ենթարկելը մարտահրավեր է Իսրայելի անվտանգության համակարգին: Այդպիսի հակափաստարկը նույնիսկ ծիծաղելի կլինի իսրայելական հանրության համար:

Հիմա ՀՀ-ն Իսրայելի հետ պատեհ-անպատեհ առիթներով համեմատող «պետականամետ-քոչարյանականները» ինչո՞ւ չեն ընդօրինակում նաև այս պրակտիկան: Ինչո՞ւ Իսրայելի վարչապետին իրավական պատասխանատվության ենթարկելը հարված չէ երկրի անվտանգության համակարգին, իսկ ՀՀ-ի դեպքում նախագահին կալանավորելը հարված է Ղարաբաղի անվտանգությանը: Մի՞թե գործ չունենք երկակի ստանդարտների հետ։ Փաստորեն այսքան ժամանակ նրանք Իսրայելի հետ համեմատության եզրեր են փնտրել միայն Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմների համար գաղափարական հիմնավորումներ գտնելու նպատակով, ավելին՝ այդ համեմատությունները եղել են խեղաթյուրված ու քաղաքական պատեհությամբ պայմանավորված:

Ընդհանրապես և՛ Իսրայելի, և՛ ՀՀ-ի պարագայում անվտանգության համակարգը չի կարող պայմանավորված լինել միայն անձերով: Այդ նույն քարոզիչները օրուգիշեր Սարգսյանի իշխանության հավերժացումը հիմնավորում էին անվտանգության պահպանման կեղծ թեզով: Վստահաբար դա ծիծաղելի քարոզչական փուչիկ էր, որն անմիջապես պայթեց: Կպայթի նաև զավեշտալի այն թեզը, թե Քոչարյանի ձերբակալությունն է հարված ՀՀ-ի ու Ղարաբաղի անվտանգությանը:

Կրկնում եմ՝ ՀՀ անվտանգության համակարգի կենսունակությունը չի կարող պայմանավորված լինել ինչ-որ անձերով, պետությունը հանրախանութ չէ: Ավելին՝ անվտանգության համակարգի առաջնային երաշխավորները սահմանադրականությունն ու օրինականությունն են, արժեքներ, որոնք կասկածի տակ էին դրվել «անվտանգության երաշխավոր» հորջորջվող նախագահների կողմից:

Ամենազավեշտալին այն է, որ քոչարյանական վերլուծաբանները նեղսրտել էին հատկապես այն փաստից, որ դատարանի առջև է հայտնվել Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը: Այսինքն՝ նրանք ձևականորեն մի կողմ են դնում երկրորդ նախագահի անձը և ցուցադրաբար մտահոգության առարկա դարձնում պետականությունը՝ վերջինիս համար դա դիտարկելով որպես կործանարար հարված:

Եկեք մի կողմ թողնենք սեթևեթանքի արհեստական դրսևորումներն ու արձանագրենք հետևյալ կարևոր ճշմարտությունը. Իսրայելի օրինակով հիմք է դրվում կարևորագույն մի նախադեպի, որն իր ծանր ներկայությամբ ուղեկցելու է Հայաստանի բոլոր հետագա ղեկավարներին: Իրենց աչքի առաջ ունենալով Քոչարյանի տխրահռչակ պրակտիկան՝ Հայաստանի հաջորդ ղեկավարներն այլևս չեն համարձակվելու ձեռք բարձրացնել ժողովրդի վրա՝ նույնիսկ հարյուր տարի անց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում