Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Ազատությունը ոճիրով և հարձակումներով չի լինում. նրանք կարող են պաշտպանել, աջակցել Քոչարյանին, բայց ինչպես ասում են՝ առանց զոհերի

«Քոչարյանի աջակիցները պետք է հասկանան, որ դատարանում շոու սարքելով, ակտիվիստների վրա հարձակվելով, հարվածելով ու ծեծելով չի լուծվում Քոչարյանի ազատության հարցը։ Ազատություն գոռալով՝ ազատություն չեն ստանում։ Նրանք կարող ենք պաշտպանել, աջակցել Քոչարյանին, բայց ինչպես ասում են՝ առանց զոհերի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով երեկ մեկնարկած դատական նիստին, նիստի ժամանակ և ընդմիջումներին տեղի ունեցած միջադեպերին։

Նշենք, որ այս գործով անդրանիկ նիստը անցավ բուռն, թեժ, լարված մթնոլորտում, բազմաթիվ միջադեպեր, քաշքշուք, անգամ ծեծկռտուքի դեպքեր եղան։ Դատարանի միջանցքում գրեթե անվերահսկելի վիճակ էր։ Քոչարյանի աջակիցները դատարանի մուտքի մոտ որոշում էին, թե ով մտնի դատարանի դահլիճ, ով՝ ոչ, և այդ ֆոնին վիճաբանություն էր սկսվում դահլիճ մտնողների ու կարգադրիչների, ոստիկանների միջև։ Երեկ խոչընդոտվեց անգամ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանի մուտքը դատարանի նիստերի դահլիճ: «Անթույլատրելի պահվածք էր դատարանում։ Ինձ համար ամենաանընդունելին փաստաբան Սեդա Սաֆարյանին նման հարձակման ենթարկելն էր։ Ոչ ոք, ոչ մեկի աջակիցները իրավունք չունեին դատավարության մասնակիցների նկատմամբ նման վարքագիծ դրսևորել։ Դա անթույլատրելի էր, կրկնում եմ։ Ինչ-որ մեկը շոու էր բեմադրել, բայց այդ շոուն բեմադրողներն իրենք պետք է թույլ չտան, որ նման իրավիճակ տիրի դատարանում։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Կարծում եմ՝ այս պահվածքով չէ, որ պետք է որոշվի՝ Քոչարյանին ազատություն տալու են թե ոչ։ Ազատությունը ոճիրով և հարձակումներով չի լինում։ Ազատությունը լինում է օրենքի տառին համապատասխան։ Հետևաբար պետք է զսպվածություն ցուցաբերել և թողնել դատավարությունը նորմալ հունով ընթանա։ Դատարանն ինքը պետք է թույլ չտա՝ բացառի այդ իրավիճակները։ Եթե դատարանը չի կարողանում իրավիճակը վերահսկելի դարձնել, ապա դա պետք է անի ոստիկանությունը»,- ասաց Ժ. Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ կանխատեսելի էր, որ նման հնչեղության դատավարությունը պետք է անաղմուկ չանցներ, դրա համար պետք է կրկնապատկել ոստիկանության աշխատանքը, որպեսզի դատարանը կարողանա վերահսկել իրավիճակը։ «Կանխատեսելի էր, որ այսքան ագրեսիվ պետք է լիներ ամեն ինչ, քանի որ նախորդ օրը գրքի շնորհանդես էին կազմակերպել, մարդիկ էին հավաքել և նրանց նախապատրաստել դատավարությանը։ Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված։ Նրանք կուտակած էմոցիաները և ստացած հանձնարարությունները պարպեցին դատարանի դահլիճում, միջանցքում և բակում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Նշենք, որ երեկ բռնության ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ «Արյունոտ տասնամյակ» վերտառությամբ ցուցապաստառ էր պարզել և բողոքի ակցիա էր անցկացրել դատարանի շենքի մոտ, ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը նրան հարվածել է ջրով լի շշով, ինչի պատճառով էլ Գասպարին ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, և երեկ երեկոյան արդեն գործով կար բերման ենթարկված անձ՝ 1988 թ․ծնված մի քաղաքացի։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով` բոլոր մարդիկ էլ պաշտպանվելու իրավունք ունեն։ Քոչարյանը՝ նույնպես։ Նա կարող է և իրավունք ունի դատական գործընթացին մասնակցելու համար ներգրավել փաստաբանների մեծ բանակ, նրան կարող են աջակցել ու պաշտպանել իր հարազատներն, իր ընկերները, համախոհները՝ եթե կան այդպիսիք, նրան կարող են աջակցել անգամ փաղով գնված, աջակցության համար վճար ստացած կամ վճար ակնկալող մարդիկ, բայց աջակցություն կոչվող այդ պրոցեսի ընթացքում ոչ ոք օրենքի խախտում, խուլիգանական դրսեւորումներ, հակառակ տեսակետն ունեցող մարդկանց նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու իրավունք չունի։ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների երեկվա պահվածքն ավելի շատ խուլիգանություն էր հիշեցնում եւ չէր տեղավորվում եւ օրենքի շրջանակներում.,-ասաց Իրավապաշտպանը։

Վարդան Հարությունյանին առավելապես մտահոգել էր երեկվա նիստում ոստիկանների աշխատանքը։ «Մեկ տարի է ասում ենք, որ ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության պարագայում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է և պետք է իր դերը հասկացող, իր հարգն իմացող լուրջ ու իսկական ոստիկանություն ունենա, բայց այդ ուղղությամբ արվող ծանրակշիռ քայլ չի երեւում։ Փոխարենը հին ոստիկանությանը նոր դերի մեջ ցուցադրելու անհաջող փորձեր ենք տեսնում։ Դիտում էի Ռոբերտ Քոչարյանի դատավարության կադրերն ու ոստիկանության փոխարեն տեսնում էի ոստիկանի հագուստ հագած չկողմնորոշված ու մոլորված մարդկանց։ Մահակից ոստիկան ստանալու ցանկությունը մոլորություն ու ինքնախաբեություն է։ Որ մեր այսօրվա ոստիկանները տարիներ շարունակ քաղաքական իշխանության ձեռքին կույր ու բութ մահակ են եղել՝ փաստ է։ Երեկվա մահակը՝ լավագույն դեպքում կարող է ոստիկանի հագուստով չկողմնորոշված մոլորյալ լինել, բայց հարմար պահին, կամ անհրաժեշտ պահին, կարող է և փորձանք դառնալ»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում