Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Ալիևի նվաստացումը Բրյուսելում և Փաշինյանի ժամադրությունը Երևանում

Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ պետությունների ղեկավարները, բացառությամբ Եվրոպայի վերջին բռնապետ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի, Բրյուսելում մասնակցում են Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որ նախաձեռնել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: Ի դեպ, Արևելյան գործընկերության մասին հարցադրումները կարող են սկսել թերևս այն հարցից, թե ինչո՞ւ է Լուկաշենկոն Եվրոպայի վերջին բռնապետ և ոչ թե, ասենք, Ալիևը: Եթե Ադրբեջանը Եվրոպա չէ, ապա ի՞նչ գործ ունի Ալիևը Բրյուսելում:

Ինչ խոսք, արժանապատվության կամ ամոթի փոքր-ինչ ընդգծված կամ նկատելի զգացում ունենալու պարագայում Ադրբեջանի նախագահը Բրյուսել ոտք չէր դնի այն բանից հետո, երբ երկու տարի առաջ նրան պարզապես ստորացրին Բրյուսել կատարած այցի ընթացքում, երբ Եվրամիության ղեկավար պաշտոնյաները արեցին չափից դուրս թափանցիկ հայտարարություններ այն մասին, թե որքան տհաճ է նրանց համար շփումը Ադրբեջանի ղեկավարի հետ: Ինչ ասես արժեր Ժան Կլոդ Յունկերի հայտարարությունը, թե՝ «այսքանով օրվա լավ մասն ավարտվեց, հիմա ինձ սպասում է հանդիպում Իլհամ Ալիևի հետ»: Բայց, Ադրբեջանի նախագահի համար ներկայումս արժանապատվության և ամոթի ժամանակը չէ, իհարկե, քանի որ դրա դրսևորումները կարող են բարդացնել առանց այդ էլ բավականաչափ ծանր քաղաքական իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից և արցախյան հարցում Երևանի ու Ստեփանակերտի նոր մոտեցումների ներդրումից հետո: Առավել ևս, որ Բաքուն փորձում է փոքր-ինչ մեղմել իրավիճակը ԵՄ հետ գործակցության համաձայնագրով՝ ակնկալելով դրա շնորհիվ կրճատել այն տարածությունը, որ թավշյա հեղափոխությունն առաջացրել է Երևանի և Բաքվի միջև:

Սակայն հենց այստեղ է, որ Արևելյան գործընկերությունը չպետք է դիտարկել Ադրբեջանի խնդիրների համատեքստում կամ, թեկուզ, հայ-ադրբեջանական հարցի: Այդ հարցն է, որ պետք է դիտարկել ԱլԳ լայն իրողությունների համատեքստում: Ու դրանում է, որ Ադրբեջանի պարագան դառնում է առանցքային, հակառակ դեպքում թերարժեք է դառնում Բելառուսի խնդիրը և ԱլԳ-ն ընդհանրապես: Այդ իմաստով է, որ ծրագրի տասնամյակին հնչող ամենակարևոր հարցերից մեկը՝ ինչ տվեց այն Եվրամիությանն ու ինչ տվեց հետխորհրդային վեց երկրներին, որոնք մասնակցում են ծրագրին՝ Վրաստան, Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա, Բելառուս և Ադրբեջան, չունի հիմնարար արդյունավետություն ենթադրող պատասխան թե՛ ընդհանրապես, թե՛ անդամ վեց պետությունների պարագայում առանձին-առանձին մասնավորապես: Որովհետև ԱլԳ ծրագիրը մշակվել և իրագործման փուլ է մտել գլխավոր գործոնի հանդեպ որոշակի անպատասխանատվությամբ, ինչպիսին եվրաարժեքային համակարգի, եվրաքաղաքակրթական համակարգի հանդեպ սկզբունքային դիրքորոշումն է:

Այդ ծրագիրն ուժեղ և նվազ խոցելի պետք է լիներ քաղաքակրթական այն հենքի շնորհիվ, որ հռչակագրային իմաստով դրված էր հիմքում, սակայն գործնական քաղաքականության առումով մղվեց հետին պլան՝ տեղը զիջելով քաղաքական «մանևրի» մեթոդաբանությանը: Եվ այն, որ ծրագիրը իր տասնամյակի ընթացքում ստացել է ավելի ուժեղ հարվածներ և ունեցել ավելի աղմկոտ ձախողումներ, քան հնչեղ հաջողություն, հենց դրա հետևանքն է:

Տասը տարի անց մենք կարող ենք ողջունել, որ ծրագիրը դեռևս կա, շարունակվում է, բայց դա՞ էր 10-ամյա պլանը: Այդ համատեքստում թերևս իմաստ էլ չունի անդրադառնալ կոնկրետ իրողություններին, որոնց մենք անդրադարձել ենք տարիներ շարունակ, դրանց թեժ ընթացքում՝ ուկրաինական ճգնաժամ, Վրաստանում իշխանությունից Սահակաշվիլու հեռացում, Հայաստանում Սեպտեմբերի 3, հետո թույլ մխիթարություն 2017-ի նոյեմբերին: Ներկայումս գլխավոր հարցն այն է, թե ինչ հետևություններ են արված տասնամյակից, կա՞ն նոր և իրական նպատակներ, և գլխավորը՝ վերադառնալու՞ է ծրագիրը իր ամենաուժեղ հանգամանքին՝ քաղաքակրթական արժեհամակարգային բազային, թե՞ ոչ: Իսկ սա առանցքային հարց է հատկապես Հայաստանի համար՝ հաշվի առնելով մի շարք իրողություններ. թե՛ թավշյա հեղափոխության հանգամանքը, թե՛ ԵԱՏՄ անդամության խնդիրը:

Քաղաքակրթական հենքին վերադարձը Հայաստանին տալիս է ավելի ճկուն և արդյունավետ հարաբերության հնարավորություն, ինչը լրացուցիչ տնտեսա-քաղաքական դաշտ է նաև ԵՄ համար: Հակառակը ԵՄ-ին միայն զրկում է արդյունավետ գործակցության դաշտերից ոչ միայն Հայաստանում, այլև գործնականում ամբողջ ծրագրի տիրույթում: Տասնամյակը դրա վկայություն էր, և քաղաքակրթական հիմքին վերադառնալու հրամայական:

Այդ ֆոնին, առերևույթ հակասական է դիտվում այն, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունենալիք ԱլԳ վեհաժողովին: Մյուս կողմից՝ Դոնալդ Տուսկի կազմակերպած պաշտոնական ընթրիքից հետո նա մեկնում է Չինաստան, որտեղ մասնակցելու է Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, նաև հանդիպելու է Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Դա հատկանշական անցում է՝ Եվրամիությունից Չինաստան, և ավելի շուտ կարող է դիտվել ոչ թե Վեհաժողովին չմասնակցելու, այլ գործնականում Հայաստան-ԵՄ փոխհարաբերության բավական հեռահար երթուղի նախանշելու հարթությունում՝ մինչև Չինաստան: Հարցն այն է, թե ի՞նչ բովանդակություն կառաջարկի Հայաստանը Բրյուսելին և Պեկինին: Կհաջողվի՞ նրանց առարկայորեն ժամադրել Հայաստանում՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նրանք արդեն իսկ սկսել են շփումներ Թբիլիսիում ու Բաքվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում