Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ո՞ւր են տանում ԱԱԾ «անհետացած» նյութերի հետքերը. Մոսկվայի պատասխանը թավշյա հեղափոխությա՞նը

Ցանկացած երկրում հատուկ ծառայությունների նյութերի անհետացումը կարող էր տևական քաղաքական սկանդալի պատճառ դառնալ։ Երբ անցած շաբաթ տեղի ունեցած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց սենսացիոն այդ լուրը, հասարակության ու քաղաքական ուժերի առաջին արձագանքները շոկային էին։ Սակայն մենք՝ որպես հասարակություն, ըստ ամենայնի դեռ հեռու ենք կայացած լինելուց ու շատ արագ «մարսեցինք» լսվածը, ու ընդամենը մի քանի օրվա ընթացքում սկանդալային լուրը մոռացության մատնվեց լրահոսի այլ իրադարձությունների ստվերում։

Մինչդեռ հասարակության ու քաղաքական ուժերի խնդիրն է հետամուտ լինել, որպեսզի ԱԱԾ անհետացած նյութերի պատմությունը դառնա լուրջ ուսումնասիրության առարկա՝ դրանից բխող քաղաքական ու իրավական հետևանքներով։

Երեկ այս թեմայով խիստ ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա անդրադարձել է ԱԱԾ նյութերի ոչնչացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված տեղեկությանը՝ նկատելով, որ փաստաթղթերի կորուստը հատուկ ծառայություններից շատ արտառոց դեպք է։ Քոչարյանը նշել է, որ այդպիսի դեպք եղել է նաև 1990-ական թվականներին, սակայն ինքը վստահ է, որ այս գործընթացն անհետևանք չի մնա։

Ըստ տարածված կարծիքի՝ Հայաստանում ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո անհետացել էին, այսպես կոչված, ԿԳԲ-ի գործակալական գործերը։

Ակնհայտորեն այդ անհետացման հետևում կանգնած էր Մոսկվան, ու նրա նպատակներն առավել քան թափանցիկ էին։ Մի կողմից՝ դա նշան էր, որ Մոսկվան շարունակում է վերահսկել Հայաստանի հատուկ ծառայությունների գործողությունները, մյուս կողմից՝ նման քայլը հնարավորություն չստեղծեց, որպեսզի կոմունիստական իշխանության տապալումից հետո Հայաստանում տեղի ունենա լյուստրացիա՝ Մերձբալթյան երկրների օրինակով։ Սա ինքնին ենթադրում է, որ Մոսկվան՝ նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանում կարողացել է վերահսկել մեծաթիվ մարդկանց վարքագիծ ու ազդել Հայաստանի նորանկախ պետության քաղաքականության վրա։

Ասում են՝ Հայաստանի իշխանություններին հաջողվել է 90-ականների կեսերին Հայաստանի հատուկ ծառայությունները դուրս բերել Մոսկվայի ազդեցությունից։ Նման վարկածն, իհարկե, ունի արժանահավատություն, սակայն առնվազն վիճահարույց է, հակառակ դեպքում անբացատրելի է, թե անցած տարի ԱԱԾ-ից ինչպես կարող էին դարձյալ անհետանալ նյութեր։

Իհարկե, շատ հեշտ է ամեն բան բարդել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի վրա ու վերջակետ դնել խորհրդավոր այս պատմությանը, սակայն մեր կարծիքով՝ դա կլինի կիսաբացահայտում, այլ խոսքով՝ մենք դարձյալ մինչև վերջ չենք կարողանա բացահայտել իրականությունը։ ԱԱԾ նյութերի անհետացման համար նախկին իշխանություններն ունեն պատասխանատվության առյուծի բաժինը, ու դա աքսիոմատիկ ճշմարտություն է, սակայն Հայաստանում, ընդհանուր գնահատմամբ, առնվազն 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո գործել է ռուսական վասալության ռեժիմ, ու գրեթե ակնհայտ է, որ նյութերի «խորհրդավոր անհետացման» հետքերը կարող են տանել Մոսկվա։ Այլ խոսքով՝ սա եղել է Մոսկվայի պատասխանը թավշյա հեղափոխությանը։

Անդրանիկ Քոչարյանի բերած համեմատությունն ավելի իրական է դարձնում այս վարկածի հնարավորությունը։ Սարսափելի է պատկերացնել, որ պետականության գրեթե երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փաստորեն չի կարողացել հասնել ինքնիշխանության այնպիսի մակարդակի, որ պետական համակարգն ու հատուկ ծառայությունները զերծ պահի նման ոտնձգություններից, որոնք չեն կարող ունենալ միայն ներքաղաքական ենթատեքստ։ Դա հետևանք է այն բանի, որ ԱԱԾ-ում 90-ականներին արձանագրված «անհետացման» հետևանքով Հայաստանի քաղաքական համակարգը շարունակել է վերահսկելի մնալ ռուսական հատուկ ծառայությունների կողմից, ու շատ տրամաբանական է ենթադրել, որ ԱԱԾ նյութերի անցած տարվա «անհետացումը» նույն նպատակն ունի՝ հեղափոխությունից հետո կանխել Հայաստանում ռուսական վասալության ռեժիմի ապամոնտաժման գործընթացը։

Եթե Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը հետամուտ չլինեն այս սկանդալի բացահայտմանը, ապա Հայաստանը կշարունակի մնալ ռուսական չուլան, որովհետև մեծ հավանականությամբ «անհետացած» նյութերն ըստ ամենայնի հենց Հայաստանի ռուսական վասալության կենդանի ապացույցներն են։

Պատահական չէ, որ այս օրերին Հայաստանում լյուստրացիա է իրականացնում ոչ թե մեր իշխանությունը, այլ Մոսկվան՝ բացահայտելով «սորոսականներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում