Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Քոչարյանի աջակիցների հակապետական դաշինքը նվեր է Հայաստանին. նրանք առնվազն պետք է մեղայականով հանդես գային

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը բանտից Reuters-ին տված գրավոր հարցազրույցում հայտարարել էր՝ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Երկրորդ նախագահը հասկացրել էր, որ ինքը լինելու է այդ «հզոր» ուժերի առանցքը։

https://cdn1.img.armeniasputnik.am/images//1519/12/15191236.jpg

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ որևէ հակապետական դաշինքի հնարավոր ազդեցությունը կախված է նրանից, թե մեր պետականության նկատմամբ դրսից ինչ ճնշում կլինի: «Ես համարում եմ, որ դա մաքուր դրածոյական կազմակերպություն է, ծրագիրը, գործիչները ևս դրածոյական են։ Թե նրանք ինչ չափով կծառայեն իրենց գործատուին և ինչ չափով կվնասեն մեր պետությանը՝ կախված է աշխարհում մեր երկրի կարգավիճակից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանը հավելեց. «Եթե մեր երկիրն այնքան թույլ լինի, որ ցածր պրոֆեսիոնալիզմով ու ցածր ադեկվատություն ունեցող մարդիկ կարողանան մեր ընթացքի վրա ազդել՝ դա շատ վատ է։ Բայց ես կարծում եմ, որ Աստված մեզ նվեր է տվել այդքան վատ պատրաստված, այդքան անհամարժեք կադրերով ձևավորված հակապետական, հակահայկական կազմակերպություն։ Ամեն ինչ կարգին է Հայաստանի Հանրապետությունում, մենք առաջ կգնանք, այդ չափով մեզ խանգարողները մեր ընթացքին չեն կարող խանգարել»։

Արշակյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի աջակիցներն այս դատավարությանը օբյեկտիվորեն լուրջ պատասխան տալ չեն կարող. «Ես անկեղծ համարում եմ, որ այդ պատասխանը պետք է լիներ մեղայականը։ Նրանք, ովքեր Հայաստանը ժամանակից հետ են մղել, ընթացքը կասեցրել են, առնվազն պետք է մեղայականով հանդես գային։ Անցած տարվա հեղափոխությունը նրանց դատավճիռն էր, հայ ժողովուրդը նրանց մերժել է։ Այդ մարդիկ պետք է վեր կենային ու ներողություն խնդրեին հայ ժողովրդից ու Հայաստանի քաղաքացիներից մեր երկիրը հետ մղելու համար և ոչ թե աջակիցների դաշինք պետք է կազմեին։ Մնացած բոլոր քայլերը ինքնավնասարարություն են, նրանք այս խեղճ դիմադրության ձևով իրենց ավելի են վնասում, նույնիսկ տակտիկական առումով նրանք ճիշտ չեն պաշտպանվում, խայտառակ են լինում»,- եզրափակեց նա։

https://www.aysor.am/news_images/501/1500824_1/74.thumb.jpg

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով ևս՝ Քոչարյանի աջակիցների դաշինքը մեծ ազդեցություն չի կարող ունենալ դատական պրոցեսի ու ընդհանուր մթնոլոտի վրա.: «Բայց դրանով անպայման փորձ կարվի սա ցույց տալ որպես երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար, զոնդաժ անել հասարակական դաշտն ու տեսնել, թե ինչ տրամադրություններ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Համբարյանը շեշտեց՝ նրանք այս պահին մեծ հեղինակություն ունենալ չեն կարող, բայց եթե հավաքեն շատ համակիրներ, ապա որոշակի տրամադրություններ կստեղծեն. «Եթե չհավաքեն՝ ինչպես ստեղծվել է, այդպես էլ կմարի»։

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի շուրջը համախմբված մարդիկ այնքան էլ ընդունված չեն հասարակության կողմից. «Բայց քաղաքականության մեջ ամեն ինչ ժամանակի ընթացքում կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ու քաղաքականությունից դուրս գալուց հետո գերադասեց չակտիվանալ, այդ ժամանակ իր շուրջը հավաքված մարդկանց հասարակությունը չէր ընդունում և համարում էր մարգինալ զանգված։ Բայց հիմա նրանցից շատերը իշխանության մեջ են։ Ոչ ոք չի կարող ասել, թե Ռոբերտ Քոչարյանին սատարող անձինք որտեղ կլինեն մի քանի տարի հետո։ Այս պահի դրությամբ այդ զանգվածն այնքան էլ մեծ ընդունելություն չունի հասարակության կողմից, բայց գործող իշխանությունների սխալները տարբեր բնագավառներում կարող են հասարակության վերաբերմունքը փոխել։ Հնարավոր է՝ հասարակության հակակրանքն ու համակրանքը տեղերով փոխվեն, ինչպես ժողովուրդն է ասում՝ շատ մի սիրիր, ատել կա»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում