Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ անկախության 235-րդ տարեդարձի կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպվել է հատուկ ընդունելություն։ Միջոցառման ժամանակ իր ելույթում Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ համար դա պատմական երկար ժամանակաշրջան է։
Բրայզան հավելել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեն բազմակողմ կապեր և ռազմավարական գործընկերություն։
Բրայզան ներկաներին հավաստիացրել է, որ անում է իրենից կախված ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար։