Ջրացատկի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները հայտնի են:
«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» մայիսի հանգստյան օրերին տեղի ունեցավ ջրացատկի Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 40 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերում:
Տղամարդկանց 1 մետր, 3 մետր ոստնակացատկ ձևերում հաղթեց Վլադիմիր Հարությունյանը: Վերջինս առաջինն էր նաև աշտարակացատկում:
Կանանց պայքարում 1 մետր ոստնակացատկում ոսկե մեդալակիր դարձավ Օվսաննա Կարագյոզյանը, 3 մետր ոստնակացատկ ձևում` Ալիսա Զաքարյանը և աշտարակացատկերում` Քրիստինե Հակոբյանը: