Երեկ Լոնդոնում մեկնարկեց տարվա՝ թենիսի հաշվետու մրցաշարը: Առաջին խաղային օրն ավարտվեց առանց սենսացիաների. Մարեյը 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սոդերլինգի նկատմամբ, Ֆերերն էլ չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ֆեդերերին ու զիջեց 6:1, 6:4 հաշվով:
Այսօր կորտ դուրս կգան Ջոկովիչն ու Բերդիխը, Նադալն ու Ռոդդիկը: