ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին զուգահեռ այսօր՝ մայիսի 13-ին, միջադեպ տեղի ունեցավ դատարանի բակում՝ Քոչարյանի աջակիցների եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ։ Լրագրողների հետ զրույցում Գասպարին հայտարարեց, որ քաշքշուքի արդյունքում իրեն շշով հարվածել են, բացի այդ այտոսկրի վնասվածք է ստացել։ Քաղաքացիական ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել իրավապահներին։
Մինչ այդ Գասպարին պաստառ էր պարզել, որի վրա գրված էր «Քոչարյան մարդասպան»: Քոչարյանի աջակիցները խլել ու պատռել են պաստառը: