Չինաստանի Huawei ընկերությունն անսովոր ձև է ընտրել իր նոր Huawei P30 Pro առաջատարին գովազդելու համար: Huawei-ը Գերմանիայի Բեռլինում 20 հարկանի շենք է կառուցել՝ բարձրահարկի ճակատային մասում իր նոր գաջեթի գովազդը տեղադրելու համար: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները, հղում անելով հնդկական աղբյուրին՝ Սուդհանշու Ամբհորեին, որը համապատասխան լուսանկարները տեղադրել է իր Twitter-ի էջում:
Աղբյուրը նշել է չինական արտադրողի ստեղծագործական մոտեցումը. «Huawei-ի շուկայագետները բացարձակ նոր մակարդակի վրա են աշխատում»,- գրել է նա:
Սակայն, թե ինչպես ապագայում կօգտագործվի այս շենքը, դեռևս հայտնի չէ: Հնարավոր է, որ այն վերածվի բիզնես կենտրոնի: Միևնույն ժամանակ, ընկերությունը կարող է իր գրասենյակը տեղադրել շենքում, որպեսզի շարունակի այն օգտագործել իր նոր արտադրանքը գովազդելու համար:
#Huawei has build a 20 story building at Berlin, Germany just to market their #HuaweiP30Pro. This is what you call total marketing madness. pic.twitter.com/CS0ntKbZyL
— Sudhanshu (@Sudhanshu1414) May 11, 2019